Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օգոստոսի 15-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Պաշտպանության նախարարությունում տարածված լուրերի համաձայն` Նորայր Յոլչյանի ազատումը այդքան էլ պատահական չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունում խոսակցություններ կան, թե նրան ազատել են նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով: Ավելին` կարծիք կա, որ թիկունքի պետը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ, կոռուպցիայի մաս չկազմել: Ներկայումս Պն-ում թափուր է երկու կարեւոր պաշտոն՝ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի եւ թիկունքի պետի պաշտոնները, քանի որ ոչ բոլորն են համաձայնում աշխատել:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը