Նախորդ տարվա հունվար ամսին թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում գազաբալոնի պայթյունի համար մեղադրանք է առաջադրվել «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրենին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սերգեյ Ավագյանը՝ որպես տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձ, պարտականությունները չի կատարել: Նա հանձնարարել է թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի բեռնախցիկում տեղադրել գազաբալոնային սարքավորում և առանց համապատասխան վկայագրման ճնշափորձարկման փաստաթղթերի ավտոմեքենան հանձնել է նույն ընկերության վարորդ Գ.Ք. Դուրգարյանին:
ԱԳԼՃԿ-ի աշխատակից Կյուրեխյանի կողմից ավտոմեքենայի վարորդից առանց գազաբալոնային սարքավորումների տեղադրման և ճնշափորձարկման ակտերը պահանջելու և դրանց գործողության ժամկետների օրինականությունը ստուգելու՝ չորս բալոնները լիցքավորելուց հետո բալոնների մեկը պայթել է, ինչի հետևանքով Է.Կյուրեխյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը