ԱՄՆ-ը պատրաստում է նոր պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի

Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունները մեղմելու միտումներ չեն նկատվում: Վաշինգտոնը հայտարարում է, թե Թուրքիան շուտով կկանգնի նոր պատժամիջոցների առջև, որը ֆինանսների նախարար Մնուչինի խոսքերով, կարող է լինել ապտակ Անկարային: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածություն վերջին ժամանակներս միշտ էլ նկատվել է: Սակայն երբեք այդ հարաբերությունները չեն եղել այնքան թշնամական, որքան այսօր: Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին` «Թուրքիային թիկունքից դանակահարելու մեջ»: Նա նկատի ունի թուրքական ապրաքների վրա դրված սակագները: Թրամփը պատասխանում է, որ «Թուրքիան ամենևին էլ չի ապացուցել, որ ԱՄՆ-ի լավ բարեկամն է»: «Նրանք իրենց մոտ են պահում քրիստոնյա հիանալի հոգևորականի, որն ամեն ինչում անմեղ է», ասել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահն, առանց մանրամասնություններ հայտնելու, ասել է, թե Էրդողանի խնդրանքով ԱՄՆ-ում ազատ են արձակել մի անձնավորության, սակայն պատասխան քայլի չի դիմել Թուրքիան, որը ամերիկացի հոգևորական Բրանսոնին շարունակում է համարել Թուրքիայի հեղաշրջման ձախողված փորձի մասնակից: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Մնուչինը հայտարարել է, որ իր նախարարությունը պատրաստվում է ավելի խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները, եթե ամերիկացի հոգևորականը Թուրքիայում ազատ չարձակվի: Հոգևորականի խնդիրը թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում առկա խնդրահարույց օղակներից միայն մեկն է: Հիշենք, որ Էրդողանը խիստ դեմ էր Իրաքում ու Սիրիայում քրդերին ԱՄՆ-ի աջակցությանը: Էրդողանը չափազանց շատ է վիրավորվել ԱՄՆ-ից, քանի որ Վաշինգտոնն իրեն չի հանձնում թուրք հոգևորական Գյուլենին, ում մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Էրդաղանն իր երկրում կարողանում է համոզել մեծամասնությանը, որ օտար ուժերը ցանկանում են թուլացնել իր «մահմեդական հզոր երկիրը»: Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, նման հռետորաբանությունը չի կարող երկար շարունակվել, եթե սննդամթերքի, բենզինի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները Թուրքիայում շարունակեն բարձրանալ, իսկ թուրքական լիրան շարունակի անկել այնպես, ինչպես անկում է այսօր:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am