«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաեւ ազատազրկում: Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Փաթեթով առաջարկվում է նաև ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգքրի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն»:
Մանրամասն՝ թերթի օնլայն տարբերակում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը