SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ օգոստոսի 16-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս․ Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը