Քաղաքացիական պատերազմ տո միայն ձեր օֆիսներում կարող է լինել. Վարչապետ

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ֆեյքերի ու գնված լրատվամիջոցների մասին լուրերին՝ վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, որ գրեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: «Ես Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Նրանք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, և ինքը բանակցում է ՀՀ-ի անունից: Բայց դիմելով ժողովրդին՝ կոչ արեց հաստատել, որ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: «Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որը ես կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ես ձեզնից թաքուն գործողություն կանեմ կամ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, և դուք կորոշեք` գնում ենք, թե չենք գնում»,-ասաց նա: Նա նշեց նաև, որ կան մարդիկ, որ խոսում են, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինելու: «Քաղաքացիական պատերազմ տո միայն ձեր օֆիսներում կարող է լինել: Դուք քանի քաղաքացու աջակցություն ունեք, 17 նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք»,-ասաց նա և նշեց, որ եթե մեկը սպառնաց քաղաքացիական պատերազմով, նրանով ԱԱԾ-ն է զբաղվել

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ»-ի հրապարակման հետքերով. Ժողովուրդ Իսկ ով է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ» Ծաղկաձորի քաղաքապետի հաշիվները 0 են, բայց Երևանում տուն է գնել. «Ժողովուրդ» Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին. «Հրապարակ» «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. պետք է այն հասցներ ՔԿՀ. «Հրապարակ» Փաշինյանը «մեգա» պլան է մշակել. «Իրավունք» «Դուխներդ տեղը, սառը ցնցուղը վերջում է լինելու». Փաշինյանը՝ թիմակիցներին. «Իրավունք» Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ ցամաքային գործողությանը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի, ազատություն քաղբանտարկյալներին․ փաստաբան Արամ Վարդևանյան Իրանը հրթիռակոծում է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան Բահրեյնում Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq Իլհամ Ալիև. Հայերի գլուխը ջարդել ենք «Երկաթե բռունցքով»… . Լրիվ self-interest են, ի տարբերություն մեզ` հայերիս. Էդուարդ Աբրահամյան Փաստաթուղթ․ Փաշինյանի եղբայրը աշխատել է ՌԴ պետական համակարգում, ինչո՞ւ չպատասխանեց՝ նա «ԿԳԲ» գործակալ է, թե ոչ Իրանի հետ պատերազմից Իսրայելի տնտեսությանը հասցված վնասը հասնում է մոտ 3 միլիարդ դոլարի. Ֆինանսների նախարարություն «Կապանից լսվում են կրակոցի, հրետանու ձայներ». Նաիրի Հոխիկյան Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով. ТАСС Էրդողանը զանգահարել է Ալիևին և աջակցություն հայտնել Ադրբեջանին Հայաստանում թմրամոլությունը մեծ ծավալների է հասել․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am