Ինչի՞ եք տանը, մամային ու պապային ասեք ձեզ տանեն Հանրապետության հրապարակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արցախի փողոցից մեկնարկած երթը ուղեկցվում է մի շարք վանկարկումներով՝ «դուխով», «մենք ենք տերը մեր երկրի», «Նիկոլ վարչապետ», «միացեք»: «Ինչի՞ եք տանը, մամային ու պապային ասեք ձեզ տանեն Հանրապետության հրապարակ»,- երթի ընթացքում պատուհանից նայող երեխաների դիմեց վարչապետը: