Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը գնել է ռուսաստանաբնակ խոշոր ձեռնարկատեր. ով է նա

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում մամուլում տարածում են գտել տարբեր տեսակի ասեկոսեներ, կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռքբերելու հետ: Սույնով Վ.Գասպարյանի լիազորությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնատունը ձեռք է բերվել 2011-12 թվականներին Վ.Գասպարյանի մտերիմ ընկերոջ, ռուսաստանաբնակ խոշոր ձեռնարկատեր Ռուբեն Սինանյանի կողմից՝ իր անձնական միջոցներով: Առանձնատան արժեքը ամբողջությամբ վճարվել է, իսկ վաճառողների կողմից այն ուղղվել է իրենց ունեցած բանկային վարկային պարտավորությունների մարմանը, որի մասին առկա են բոլոր անհրաժեշտ վճարային փաստաթղթերը: Վարկային պարտավորությունների առկայության, ինչպես նաև առանձնատան գրավադրված լինելու պատճառով գնորդի սեփականության իրավունքի գրանցումը ձգձգվել է, այնուհետև 2014 թվականին առուվաճառքի պայմանագրի հիման վրա, բանկի գրավոր համաձայնությամբ, գրանցվել է Վ.Գասպարյանի հարազատներից մեկի անվամբ՝ Ռ.Սինանյանի խնդրանքով և զուտ այն պատճառով, որ նա մշտապես բնակվել է Ռուսաստանում: Այդուհանդերձ, վաճառողների կողմից իրենց վարկային պարտավորությունները ամբողջությամբ չկատարելու պատճառով, առանձնատունը վաճառվել է բանկի կողմից աճուրդի միջոցով և Ռ.Սինանյանը ստիպված է եղել դրա դիմաց վճարել լրացուցիչ գումար՝ ավելին, քան եղել է սկզբնական պայմանավորվածությունը: 2015 թվականին Ռ.Սինանյանի մահից հետո, նրա որդիները, հաշվի առնելով իրենց հանգուցյալ հոր և Վ.Գասպարյանի տասնամյակների մտերիմ ընկերությունը, առանձնատունը նվիրաբերել են Վ.Գասպարյանի որդուն, ում համարում են իրենց կրտսեր եղբայրը: Հարկ են համարում ընդգծել, որ Ռ.Սինանյանի կողմից ամբողջությամբ վճարվել է տան արժեքը, ինչպես նաև վաճառողների գործողությունների հետևանքով՝ լրացուցիչ գումար՝ առանձնատունը աճուրդից գնելու համար: Վաճառողների միջև առկա են չլուծված ֆինանսական խնդիրներ, որոնց հետ Վ.Գասպարյանը որևէ առնչություն չունի, չի ունեցել և չի կարող ունենալ: Ներկայումս Վ.Գասպարյանի անվան շահարկումը ունի միայն մեկ նպատակ՝ անձնական խնդիրների լուծում այլ անձանց միջև, ինչը համարում ենք անթույլատրելի և անիմաստ»:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am