Ստուգեք բոլոր պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների ունեցվածքը. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նոր իշխանություններին առաջարկում է ստուգել բոլոր նախկին պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների ունեցվածքը եւ պարզել, թե որտեղից են նրանք միջոցներ կուտակել: NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանությունների օրոք հարստացածները պետք է բացատրեն իրենց ունեցվածքի ծագումը, եթե ոչ, ապա այն պետք է վերադարձնեն ժողովրդին:
«Առաջարկ ունեմ իշխանություններին, որ ստուգեն բոլոր նախկին պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների ունեցվածքը: Դատավորն իր անգործության ընթացքում այնքան թոշակ է ստանում, որ 4 պրոֆեսոր միասին այդքան չեն ստանում»,- նշեց քաղաքագետը: