Արարատ Միրզոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Արարատ Միրզոյանի աշխատանքային 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները. • Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում • Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում • Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում Կառավարության նիստերի նախապատրաստում • Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում • ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների համակարգում, կառուցվածքային և գործառնական բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում • Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ձևավորում, աշխատանքների համակարգում, նիստերի վարում, ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում, հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կազմում • Համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, մինչ այս պահը համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանը և վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանն ուղղված 33 ծրագրի հաստատում • Տեսչական մարմինների բարեփոխումների և տեսչական գործունեության քաղաքականության ընդհանուր համակարգում, այդ թվում Երևանի տարածքում գործող գազալցակայանների գործունեության՝ սահմանված տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխանեցման քաղաքականության ընդհանուր համակարգում • Մի շարք միջազգային նախաձեռնությունների մասնակցության աշխատանքների համակարգում, այդ թվում՝ – Բաց Կառավարման Գործընկերություն–Հայաստան (OGP-Armenia) աշխատանքային խմբի գործունեության և Չորրորդ գործողությունների ծրագրի մշակման համակարգում – Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի աշխատանքների համակարգում • ԱԺ-ի հետ կառավարության և վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում • Համակարգման ենթակա ոլորտների նախարարությունների և պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ Այց Դուշանբե և մասնակցություն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, մի շարք համաձայնագրերի և որոշումների ստորագրում, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ • Այց Հռոմ և հանդիպումներ մի շարք գործարարների հետ • Այց Վաշինգտոն և հանդիպումներ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պետքարտուղարության, Սենատի և Կոնգրեսի, ինպես նաև հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում-քննարկում Կարնեգի հաստատությունում • Այց ՄԱԿ-ի գրասենյակ (Նյու Յորք) և Կայուն Զարգացման Նպատակների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստանի առաջին Կամավոր ազգային զեկույցի ներկայացում • Բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, աջակցության և համագործակցության տարբեր ծրագրերի քննարկում Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգում • Տարբեր ներդրումային առաջարկների շուրջ հանդիպումներ և քննարկումներ, երբեմն՝ առաջացած խնդիրների լուծման մշակում (այդ թվում՝ Հին Երևանի ծրագրով) • Տարբեր հրատապ և/կամ խնդրահարույց հարցերի շուրջ հանդիպումներ և քննարկումներ, լուծումների մշակման աշխատանքներ, այդ թվում. – կաթի մթերման գնի հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, խնդրի կարգավորում – «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպում, նրանց՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման աշխատանքների կազմակերպում – հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ, մասնակցություն խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի կազմմանը – այց Արմավիրի մարզի՝ կարկուտից և փոթորկից տուժած մի շարք համայնքներ, կառավարության կողմից տուժած տնտեսություններին աջակցության հնարավորության և չափի ճշգրտման աշխատանքների համակարգում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am