«Կլինեն ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմելով հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր կանխատեսումների համաձայն օգոստոսի 17-ին հրավիրված հավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, իսկ այդ պայմաններում բոլորից պահանջվում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն դրսևորել: «Ես ցանկանում եմ խնդրել, որպեսզի մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք: Մենք արդեն փորձ ունենք իրականացնել այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր էլ մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն: Չեմ կարող բացառել, որ կլինեն ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին անպայման պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, խնդրում եմ պարզապես դիմել ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն», ասաց Փաշինյանը: Վարչապետը նաև հայտնեց, որ Հանրապետության հրապարակ է ժամանելու քայլերթով, որը կսկսվի ժամը 17:30-17:40-ի հատվածում, Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից: «Դուք հիշում եք, դա այն վայրն  է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները: Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, իսկ ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին, և դա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դևրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ այսօր ոչ  մի գիծ չի բաժանում: Սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում», եզրափակեց  Փաշինյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am