Սպանություն՝ հոգեհացից հետո. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին:

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Արթուր Եգանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում հոգեհացից հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նաև այլ անձինք: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոսի 05-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացից հետո, Ա.Եգանյանի և 40-ամյա տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի: Միջադեպի ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող- ծակող գործիքով հարվածել է Ա.Եգանյանի ձախ գոտկային շրջանին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով, ինչպես նաև բութ առարկայով հարվածներ է հասցրել նաև Ա.Եգանյանի հոր՝ Արտակ Եգանյանի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև`բութ առարկայով հարվածել այնտեղ գտնվող մեկ այլ անձի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի Փաշինյանն արդեն շատ հաճախ է կորցնում ինքնատիրապետումը (video) Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրդի չորրորդ նիստում որոշում է կայացվել ամրապնդել զինված ուժերը Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը Տիրադավները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել. վարչապետի մոտ հետ հանդիպում են պահանջում. «Իրավունք» Նրանց բանակը ոչնչացված է, ամեն ինչ ոչնչացված է․ Թրամփը՝ Իրանի մասին Իրանում պшտերազմական պայմաններում քաղաքացիական կառուցակարգերը կազմակերպված են աշխատում․ իրանագետ Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը. «Հրապարակ» Ցուցակի զտումները շարունակվում են․ «Հրապարակ» Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ» Խոշորացույցով հետևում են Սամվել Կարապետյանի թիմին. «Հրապարակ» Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ գազալցակայաններից մեկում. վարորդը հոսպիտալացվել է Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է․ իրավիճակը՝ Հայաստանում Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ»-ի հրապարակման հետքերով. Ժողովուրդ Իսկ ով է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ» Ծաղկաձորի քաղաքապետի հաշիվները 0 են, բայց Երևանում տուն է գնել. «Ժողովուրդ» Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին. «Հրապարակ» «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. պետք է այն հասցներ ՔԿՀ. «Հրապարակ» Փաշինյանը «մեգա» պլան է մշակել. «Իրավունք» «Դուխներդ տեղը, սառը ցնցուղը վերջում է լինելու». Փաշինյանը՝ թիմակիցներին. «Իրավունք» Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am