Ինչ է արել Արսեն Թորոսյանը 100 օրվա ընթացքում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:  Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները. Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների եւ ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար դրամի փոխարեն: Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին: Տուբերկուլոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ: Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ

Մանկական եւ մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում
Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում` տեխնիկական եւ տվյալների անվտանգության խնդիրների շտկում Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ «Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները եւ անհարկի հետաձգումները Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ) Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում «Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում Ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երեւան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաեւ Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը: Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ Ամստերդամ աշխատանքային այց, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի եւ կատարվող աշխատանքների ներկայացում Այցեր հանրապետության բոլոր մարզեր եւ Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու եւ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում` կապված Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ. Քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը: Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների եւ անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA, «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ, Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»: Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան, IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ: Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում Մեծ բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am