Փաշինյանը իրականացնում է Տրոցկու քաղաքականությունը.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո այս 100 օրվա ընթացքում պարզ է դարձել, որ մենք ունենք ոչ թե կառավարություն այլ` հեղափոխական կոմիտե, որը ջնջում է ամեն ինչ, ինչը եղել է մինչև նոր իշխանության գալը: «Նոր իշխանությունը երկիրը կառավարում է  նեոբոլշևիկյան գաղափարով։ Մենք քաղաքական նիհիլիզմի, քաղաքական մերժողականության ականատեսն ենք եղել»,-ասել է ԱԺ փոխնախագահը։ Շարմազանովը գտնում է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը հիմնականում ցույց է տվել թե ինչպես պետք է փչացնել միջազգային հարաբերությունները և թե ինչպես պետք չէ կառավարել: Նրա խոսքով՝  արտաքին քաղաքական բլոկում մենք  ունենք շատ լուրջ մտահոգություններ. «Թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Ս. Սարգսյանի կառավարման շրջաններում մեր հստակ արտաքին քաղաքական ուղղվածությունը եղել է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ փորձություն է սպասվում»,-նշել է Շարմազանովը։ Փաստը արձանագրելով ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ անկախ գնահատականներից, չի եղել մի այնպիսի դեպք, որ Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի իր գործընկերներին մեղադրի մի բան ասելու և մեկ ուրիշ բան անելու մեջ. «Չի եղել մի դեպք, որ Հայաստանի վարչապետը իր միջազգային գործընկերներին և իր դաշնակից Ռուսաստանի արտգործ նախարարին ասի ադապտացվեք և հարմարվեք մեր  իրավիճակին։ Սա շատ մտահոգիչ է»,-հավելել է նա: Դիտարկմանը, արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ինքնուրույնություն դրսևորել և շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սա կարող է դուր չգալ Ռուսաստանին, Շարմազանովը պատասխանել է. «Հայ-ռուսական հարաբերությունները բխում են Հայաստանի պետական շահերից: Այս 100 օրվա ընթացքում նոր  վարչակարգը միայն  մունաթ է եկել Եվրոպայի վրա:  Մենք տեսանք, որ կան լուրջ տարաձայնություններ Հայ ռուսական հարաբերություններում ևս»,-ասել է վերջինս հիշեցնելով Փանիկի, 102-րդ ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի պետքարտուղարի դեպքերը; Ամենակարևորի մասին խոսելով Շարմազանովն շեշտել է, որ ՀՀ-ն իր անկախությունը ծնել է և հասել է դրան Արցախյան պայքարի հետ զուգահեռ և բոլոր 3 վարչակարգերի շրջանում էլ Արցախի հարցը եղել է մեր ժողովրդի և մեր պետության անվտանգության հարցը. «Այսօրվա ղեկավարը իր առաջին ասուլիսում հայտարարում է, որ ՀՀ-ն հակամարտության կողմ է: Ուղիղ այն՝ ինչ տարիներ շարունակ ասել է Ադրբեջանը: Արցախյան և Հայաստանյան դիվանագիտությունը այս տարիների ընթացքում ջանք չեն խնայել որ ապացուցեն և ցույց տան,  որ սա ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի  միջև, այլ ինքնորոշման իրավունքի դասական դրսևորում է»: Շարմազանովն ընդգծել է, որ թեև ինքը հասկանում է, որ իրականում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց չի կարելի այդ պայքարն իրականացնել քաղաքական վրեժխնդրության և անձնական վենդետայի քողի տակ: Հղում տալով հին հռոմեական ասացվածքին, թե ժողովրդին պետք է հաց և տեսարաններ վերջինս նշել է.«Փաշինյանի վարչակարգը  չի կարողանում հացը ապահովել, իսկ տեսարաններ ինչքան ուզես: Էլ չեմ ասում այն քաղաքական տեռորը, որ կա այլախոհության  նկատմամբ»,-ասել է նա և հավելել, որ նախորդ իշխանությունների ժամանակ նման քաղաքական տեռոր ինքը չի հիշում: «Ի՞նչ է նշանակում շանտաժով գալ իշխանության, տապալել ասուլիսը, լայվ մտնել, ի՞նչ է նշանակում հասրակությունը բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների, ինչ է մեր երկրում ուրիշ խնդիրներ չկան:  Փաշինյանը իրականացնում է Տրոցկու քաղաքականությունը»,-եզրափակել է Աժ փոխնախագահը: henaran.am

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am