Ո՞վ է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի պատճառ դարձած հոգևորականի հայ փաստաբանը

Վերջին օրերին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական լարվածության և «առևտրային պատերազմի» պատճառ դարձած ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի փաստաբանը ազգությամբ հայ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրթն է:   Թուրքիայում միսիոներական առաքելություն իրականացնող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը 2016 թվականի դեկտեմբերի 9-ին թուրքական դատարանի որոշմամբ լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր: Նա մեղադրվում է «Հիզմեթ» կրոնական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:   Հոգևորականի ձերբակալությունը լարվածություն է մտցրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Երկու երկրների միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացավ այն բանից հետո, երբ չնայած ամերիկյան կողմի Բրանսոնին ազատ արձակելու պահանջներին հոգևորականին, թուրքական դատարանը փոխել էր նրա խափանման միջոցը` սահմանելով տնային կալանք: Ստեփան Ջեմ Հալավուրթը Թուրքիայում ճանաչված փաստաբան է, հատկապես հայտնի է հայերին վերաբերող դատական գործերում ներգրավվածությամբ: Նա ժամանակին նույնիսկ եղել է «Դերսիմի հայերի միության» նախագահը: Իր գլխավորած դերսիմահայերի խմբի հետ մասնակցել է 2015թ. տեղի ունեցած «Համահայկական 6-րդ խաղերին»: Նա 17 տարեկանում է իմացել, որ հայ է: Այնուհետև դերսիմահայերի միությունը հիմնելուց հետո՝ 2013 թ. եկել է Հայաստան և մկրտվել է հայկական եկեղեցում՝ վերցնելով Ստեփան անունը: Հոտագայում շուրջ 40 դերսիմահայեր, այդ թվում՝ Հալավուրթի ընտանիքի անդամները եկել են Հայաստան և մկրտվել: Հալավուրթը  Թուրքիայում որպես փաստաբան ներգրավված է մի քանի աղմկահուրույց դատական գործերում: Նա հանդիսանում է Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում  2011 թ ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչի ընտանիքի փաստաբանը: Ինչպես նաև  2007թ հունվարի 19-ին Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող, «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկն է: Հալավուրթը հատկապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով. ընդգծված հայամետ է:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am