«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։
Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երևանյան բնակարանում՝ օպերային թատրոնի մերձակայքում գտնվող։
4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները և ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության կամ Զվարթնոցի մաքսատան պետն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը