Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները՝ որպես ժողովրդական հանրաքվե Թրամփի նախագահության համար

Երեք ամիս է մնացել ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին։ Ընտրություններ, որոնց արդյունքը կարող է մեծապես ազդել նախագահ Դոնալդ Թրամփի ընտրած ուղու վրա։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Մինչեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատներն ավելի են ակտիվացել, իսկ Թրամփի աջակիցներն ավելի են նվիրվել նրան։ Այնպես որ, նոյեմբերյան ընտրությունների ժամանակ սպասվում է թեժ պայքար։ Ներկուսակցական եւ թափուր տեղերի համար անցկացված հատուկ ընտրությունները ցույց են տալիս, որ դեմոկրատները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ հիմնականում Թրամփի քաղաքականության դեմ ուղերձներով։ Սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, «մարդիկ սկսել են պայքար՝ Ամերիկան քաղաքականապես ու տնտեսապես փոխակերպելու համար»։ Թրամփն իր հերթին սկսել է արշավ, իր կուսակիցներին աջակցելու համար, որպեսզի նրանք Կոնգրեսում չկորցնեն մեծամասնությունը։ «Ամերիկային նորից հարգում են, Ամերիկան նորից հաղթում է, քանի որ մենք ի վերջո նորից առաջին տեղում ենք դնում Ամերիկան», հայտարարում է Թրամփը։ Նրան կարծես ձայնակցում է հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը. «ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխվել է Երուսաղեմ, պատանդները վերադարձել են Հյուսիսային Կորեայից։ Ահա օրինակներ նախագահի կառավարման հաջողություններից»,- ասում է Ջորդանը։ Սակայն հանրապետականներին սպասվում է դժվար պայքար։ Այսպես է կարծում վերլուծաբան Ջոն Ֆորթիերը, ում կարծիքով, «Շատ դժվար է լինելու նրանց համար հաղթահարել դեմոկրատների խանդավառությունը։ Այնպես որ, մեծ է հնարավորությունը, որ դեմոկրատները վերցնեն Ներկայացուցիչների պալատը»։ Չնայած Թրամփն ընտրություններից առաջ կարող է ինչ որ կերպ օգնել հանրապետականներին, սակայն նրա միջամտությունը, շատերի կարծիքով, կարող է նաեւ ավելի ակտիվացնել դեմոկրատներին։ Վերլուծաբան Ջոն Հուդաքի խոսքերով, «՝Նա կարող է նույնիսկ ավելի վնասել, քան նպաստել հանրապետականներին։ Այդ առումով նա պետք է լավ ընտրի այն նահանգներն ու շրջանները, որտեղ ուզում է հանդիպել ընտրողներին»,- ասում է նա։ Իսկ որքան մոտենում է նոյեմբերը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները վերածվում են Թրամփի նախագահության նկատմամբ ժողովրդական հանրաքվեի։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am