Ռոբերտ Մակարյանը նոր պաշտոն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոբերտ Մակարյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնից։Նշենք, որ Մակարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից։ Ռոբերտ Մակարյանը նշանակվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» պրոռեկտոր։ Մենք տեղեկացրել էինք, որ վերջերս «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Վարդան Ուռուտյանը։