Փաշինյանի առաջին օպերացիան

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն, իրականում նրա հայտարարած «թավշյա հեղափոխության» սկիզբը կարելի է համարել: Այն, ինչ կատարվել է մինչև հիմա՝ իրականում հեղափոխության հիմքեր դնելու փորձեր էին ընդամենը: Նախ` անդրադառնանք օգոստոսի 17-ի հանրահավաքի արտաքին քաղաքական նշանակությանը: Այս հանրահավաքի հրավիրման լուրը Փաշինյանն ազդարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից մեկ օր անց, երբ նա քննադատեց Փաշինյանի կառավարությանը՝ մեղադրելով ինչի-ինչ խոստումներ խախտելու մեջ: Փաշինյանը Ռուսաստանին այս հանրահավաքով ցույց է տալու, որ շարունակում է վայելել հասարակության վստահությունը: Նա գիտակցում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելը բարդ է, այն էլ Քոչարյանի և Խաչատուրովի կալանավորումներից հետո Ռուսաստանի արձագանքից ու բացահայտ առճակատումից հետո: Նա ամեն գնով փորձում էր գոնե հրապարակային ցույց տալ, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ է գնում, սակայն նրա քաղաքականությունն այս առումով տապալվեց: Հրապարակ հանելով Քոչարյանի և Խաչատուրովի «գործերը»՝ Փաշինյանն բաց առճակատման դաշտ բացեց Մոսկվայի հետ, հիմա նրա իշխանությունը դեռ երկար կարող է ենթարկվել ստորացումների Ռուսաստանի կողմից: Սա քաջ գիտակցում է Փաշինյանը, ուստի ստիպված է ցույց տալ իր թիկունքում ժողովրդին: Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան եթերում հատուկ շեշտեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն և Հայաստանում գոյություն չունի որևէ ուժ որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. «Հավատացած եղեք, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը, ով որ կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում»։ Սրանք պատահական խոսքեր չէին: Այս ուղերձի հասցեատերերը թե՛ Ռուսաստանում են, թե՛ Հայաստանում: Քոչարյանի ազատ արձակումից հետո դատավորի, Քոչարյանի կադրի ուղղությամբ «արդարացումներն», իրականում, ոչ այլ ինչ էին, եթե ոչ Ռուսաստանի զայրույթը մեղմելը թաքցնելու հանճարեղ քայլ: Միայն միամիտները խայծը կուլ տվեցին ու հավատացին Հայաստանի դատական համակարգի ինքնուրույնությանն ու դատավորի ինքնագործունեությանը: Իրականում Փաշինյանը չէր կարող Քոչարյանի ու Խաչատուրովի հարցում հետքայլ չանել, դրա հետևանքները շատ ավելի ծանր կլինեին: Օգոստոսի 17-ի հանրահավաքի ներքին քաղաքական բաղադրիչն, իհարկե, իշխանության լիակատար ամրապնդումն է: Փաշինյանը Քոչարյանով այժմ ՀՀԿ-ին իրեն հակադրվող, ընդդիմադիր ուժ է մատնացույց անելու՝ նրանց ներկայացնելով որպես հակահեղափոխական ուժ, Հայաստանի զարգացմանը խոչընդոտող հիմանական ուժ: Բայց Փաշինյանը երկար ժամանակ չունի: Մի քանի ամիս նրան, թերևս, կհաջողվի զբաղեցնել հասարակությանը ներքաղաքական դաշտում ամրանալու ուղղությամբ հնարավոր ընդդիմադիր ուժերի դեմ հուժկու պայքարի բազմազան սցենարներով, սակայն գալու է մի պահ, որ հասարակությունը պահանջելու է կոնկրետ արդյունքներ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում կենսամակարդակի բարձրացում: Հետևաբար, հասարակությունից «թավշյա հեղափոխությունից» սպասելիքների առումով Փաշինյանի հաշվարկներն առայժմ այս պահի գործոնով են աշխատում: Թամար Բագրատունի

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am