«Գնա ավտոդ Նիկոլից ուզի արա». Հայկազ Մաթևոսյան

Երեկ օգոստոսի 15-ի լույս 16 –ի գիշերը Ճանապարհային Ոստիկանությունը հերթական ստուգայցն է անցկացրել Երևանում։ Չէինք անրադառնա այս միջոցառմանը, եթե չլիներ մի շատ կարևոր փոփոխություն ՃՈ աշխատակիցների վարքագծում։ Ամենաչնչին խախտում հայտնաբերելու դեպքում ավտոմեքենաները տարվում էին տուգանային հրապարակ։Այնքան շատ ավտոմեքենաներ էին բերել, որ ամբողջովին լցվել էր ՃՈ երկու տուգանային հրապարակները և նոր բերված մեքենաները արդեն տեղաբաշխում էին Ոստիկանության տնտեսական ստորաբաժանման տարածքում։ Ի՞նչն էր զարմանալի և վարորդներին հունից հանողը։ Վարորդները տեղում ենթարկվելով վարչական տույժի չէին կարողանում ստանալ իրենց ավտոմեքենաներ։Նրանց ՃՈ աշխատակիցները ասում էին, որ ավտոմեքենաների հետևից կարող են գալ միայն հաջորդ օրը։Սա ինքնին կոպիտ խախտում է և ակնհայտ պաշտոնեական դիրքի չարաշահում, քանի որ ՃՈ աշխատակիցները ապորինի զրկում էին քաղաքացիներին իրենց սեփականությունից, թեկուզև մեկ օրով, առանց հիմքի առգրավելով նրանց տրանսպորտային միջոցները։ Սակայն ամենազավեշտալին և զզվելին ՃՈ աշխատակիցների պահվածքում այն էր, որ նրանցից մեծ մասը վրդովված քաղաքացիներին արհամարանքով պատասխանում էին «Ի՞նչ էք ուզում, ձեր ընտրած երկիրն է, գնացեք թող ձեր սիրելի Նիկոլն էլ ձեր ավտոմեքենաները տա» ։ Առավել ակտիվ և պահանջկոտ քաղաքացիներին ուղարկում էին Օպերայի մոտ, ՃՈ գնդապետ Հայկազ Մաթևոսյանի մոտ։ Մի քաղաքացու և Հայկազ Մաթևոսյանի խոսակցությանը ականատես եղանք նաև մենք, բառացի ներկայացնում ենք ստորև ․․․....․բարև ձեզ պարոն Մաթևոսյան ․․......․ինչա եղել արա, արագ ասա ․․.......․պ-ն Մաթևոսյան, տուգանային հրապարակից ձեր մոտ են ուղարկել, վարչական ակտը 5000 դրամ տեղում մուծել եմ, սակայն մեքենաս չեն տալիս, ասելով որ ձեր կարգադրությունն է որ չտան, ինչն է պատճառը։ ․․․......Դու քո ընտրած վարչապետը արա, գնա իրանից ուզի, էս երկի՞րն էիք ուզում, դե հիմի ստացեք, Ավտոյիդ հետ կապված ճշտելու բաներ կան, վաղը կգաս արա։ Հայկազ Մաթևոսյանին դիմած վարորդը գլխիկոր հեռացավ, իսկ Հայկազ Մաթևոսյանին մոտեցավ հաջորդ քաղաքացին, մենք արդեն հեռանում էինք երբ նորից լսվեց Հայկազ Մաթևոսյանի բարկացած ձայնը՝ ․․․․ «Գնա Նիկոլիցդ ավտոդ ուզի արա» ․․․․․ Փաստացի կարելի է արձանագրել, որ հակակեղափոխական սաբոտաժին միացավ նաև ՃՈ-ն, քանի որ ՃՈ աշխատակիցների այս պահվածքը, այն էլ ամսի 17-ի հանրահավաքին ընդառաջ հակահեղափոխական սաբոտաժից բացի այլ կերպ անվանել չի կարելի։ Գտնում ենք, որ Հայկազ Մաթևոսյանի նման կերպարով պետք է նաև զբաղվի ՀՔԾ-ն, բուն իմաստով զբաղվելու բան էլ չկա, ընդամենը պետք է ճշտել սույն ամսի 15-ին լույս 16 –ի գիշերը քանի ավտոմեքենա և ինչ հիմքերով են բերվել ՃՈ տուգանային հրապարակ, երբ են կազմվել դրանց վերաբերյալ վարչական ակտերը և դրանից հետո ինչ հիմքերով են տրանսպորտային միջոցները մնացել ՃՈ տուգանային հրապարակում և քաղաքացիներին չեն վերադարձվել։
Մամուլի խոսնակ` Նելլի Ադոնց

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am