«Գաղտնազերծում» Փարաջանովի հարկի տակ

Մշակութային ու կրթական գերատեսչությունների պատասխանատուներ Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանը այսօր հայտարարեցին նշվածոլորտները միավորող երկու կարևորագույն նախաձեռնության մեկնարկի մասին. դպրոցական աբոնեմենտային համակարգն ու «Քո արվեստըդպրոցում» ծրագիրն արդեն իրողություն են: «Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է 1-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Համակարգը ենթադրում էուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի համար երեք մշակութային հաստատություն (թանգարան կամ պատկերասրահ, թատրոն,համերգասրահ)մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: Դպրոցական աբոնեմենտային համակարգը կգործի 2018-ի հոկտեմբերից:Ծրագիրն այս տարի փորձնական է, ընդգրկված են միայն մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային օջախները:Հետագայում նախատեսում ենք մշակութային կառույցների առաջարկած ծրագրերը անպայման զուգորդել դպրոցական կրթական ծրագրերի հետ»,-ներկայացնելով դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսում ասաց մշակույթինախարար Լիլիթ Մակունցը: Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ աբոնեմենտային համակարգից այս տարի կօգտվի շուրջ 350 հազարաշակերտ՝ հետևյալ ձևաչափով. «Յուրաքանչյուր աշակերտի անվճար կտրամադրվի անվանական աբոնեմենտ՝ բաղկացած երեք կտրոնից: Մշակութային երեք օջախներիցյուրաքանչյուրը մուտք գործելիս հսկիչը կպատռի հերթական կտրոնը: Վերջինները հետագայում ներկայացվելու են համապատասխանգերատեսչությանը: Ֆինանսավորումը կիրականացվի ըստ ներկայացված կտրոնների: Ծրագրի համար պետությունը նախատեսել է շուրջ 400 միլիոնդրամ, սակայն կարևոր են ոչ այնքան ներդրված գումարն ու ծրագրի ծավալը, որքան մեր առջև դրված նպատակաները: Մեր աշակերտների շփումըմշակույթի հետ ծրագրի թիվ մեկ նպատակն է»,-ընդգծեց կրթության ու գիտության նախարարը: ՀՀ մշակույթիու կրթության և գիտության նախարարությունների համատեղ երկրորդ ծրագիրը, որի մասին Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանըազդարարեցին այսօր, կոչվում է «Քո արվեստը դպրոցում»: Այն միտված է խթանելու բարձր արվեստի ու ընթերցանության հանդեպ դպրոցականներիհետաքրքրությունը: «Ծրագրում ընդգրկել ենք թիրախային երեք ոլորտ՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրիշրջանակում հենց այսօր հայտարարել ենք մրցույթ, որին կարող են մասնակցել նշված ոլորտների ներկայացուցիչները՝ ներկայացնելով նախագիծ միքանի բաղադրիչներով. այն պետք է ունենա ստեղծարար, ներառական և ինտերակտիվ մոտեցում: Այսինքն՝ ծրագիրը պետք է պարունակի որևէշահեկան գաղափար, որը կմեծացնի աշակերտների հետաքրքրությունը նշված ոլորտների նկատմամբ: Ծրագրի առանցքային նպատակներից է նաևերեխաների մեջ քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորումն ու զարգացումը»,-ասաց Լիլիթ Մակունցը: Նրա տեղեկացմամբ՝ մրցույթի արդյունքում կընտրվի մշակույթի 50 գործիչ, որոնցից յուրաքանչյուրին՝ 30 դպրոցներում ծրագիրն իրականացնելուհամար կտրամադրվի մեկական միլիոն դրամ: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում 50 արվեստագետներ իրենց ծրագրերով կայցելեն հանրապետության 1400 դպրոցներ, յուրաքանչյուրը՝վիճակահանությամբ ընտրված 30 դպրոց: Ըստ էության սա փոխշահավետ համագործակցություն է դպրոցի ու արվեստագետի միջև: Միաժամանակ՝ծրագիրը մարզերում մշակութային կյանքը ակտիվացնելու հնարավորություն կտա և կնպաստի մշակույթի ապակենտրոնացմանը»,-հավելեցկրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի Փաշինյանն արդեն շատ հաճախ է կորցնում ինքնատիրապետումը (video) Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրդի չորրորդ նիստում որոշում է կայացվել ամրապնդել զինված ուժերը Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը Տիրադավները Կճոյանին վերջնագիր են ներկայացրել. վարչապետի մոտ հետ հանդիպում են պահանջում. «Իրավունք» Նրանց բանակը ոչնչացված է, ամեն ինչ ոչնչացված է․ Թրամփը՝ Իրանի մասին Իրանում պшտերազմական պայմաններում քաղաքացիական կառուցակարգերը կազմակերպված են աշխատում․ իրանագետ Որտեղ է հանգստյան օրերին քարոզարշավ անցկացնելու Փաշինյանի թիմը. «Հրապարակ» Ցուցակի զտումները շարունակվում են․ «Հրապարակ» Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ» Խոշորացույցով հետևում են Սամվել Կարապետյանի թիմին. «Հրապարակ» Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ գազալցակայաններից մեկում. վարորդը հոսպիտալացվել է Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է․ իրավիճակը՝ Հայաստանում Ոսկու ներկրման աղմկահարույց պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ»-ի հրապարակման հետքերով. Ժողովուրդ Իսկ ով է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ» Ծաղկաձորի քաղաքապետի հաշիվները 0 են, բայց Երևանում տուն է գնել. «Ժողովուրդ» Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս`Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին. «Հրապարակ» «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. պետք է այն հասցներ ՔԿՀ. «Հրապարակ» Փաշինյանը «մեգա» պլան է մշակել. «Իրավունք» «Դուխներդ տեղը, սառը ցնցուղը վերջում է լինելու». Փաշինյանը՝ թիմակիցներին. «Իրավունք» Պատերազմի ալիքը մեծանում է. Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. Արմեն Հովասափյան Իրանի վրա կրակ թափող ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ Ալիևի նման հանդուգն հայտարարություններ անում է որոշակի զգուշությամբ. Վարդան Ոսկանյան Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին, աղոթեցին… . Արշակ Սրբազան Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են. Փարսյան. Sputnik Արմենիա Մեր ազգի ցավոտ խնդիրներից է իր հերոսներին արժանավայել գնահատելու անկարողությունը․ Հասրաթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am