ԵՄ -ում ԳՄՕ պարունակող բույսեր աճեցնելու արգելք են սահմանել
Լեհաստանի հանրային ռադիոն հայտնում է,որ ԵՄ 19 անդամ երկրներ դիմել են Եվրոպական հանձնաժողով՝ խնդրելով արգելել իրենց տարածքում գենետիկորեն մոդիֆիկացված MON 810 եգիպտացորենի աճեցումը, որի մասին որոշումն ընդունվել էր 2015թ. հոկտեմբերի 3-ին՝ԵՄ տարածքում թույլատրվել էր աճեցնել գենետիկորեն մոդիֆիկացված MON 810 եգիպտացորեն եւ Amflora կարտոֆիլ։ Իրենց տարածքում ԳՄՕ պարունակող եգիպտացորեն աճեցնելն արգելելու խնդրանքով դիմել էին Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Ֆրանսիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Ավստրիան, Լեհաստանը, Սլովենիան, Մեծ Բրիտանիան։ Երկրներն օգտվել են այսպես կոչված «opt-out կլաուզուլայից», որը ԵՄ անդամ երկրներին հնարավորություն է տալիս հրաժարվել ԵՄ պահանջների պարտադիր մասի կատարումից։
