Ինչ է բերում Անկարայից Լավրովը Արցախի ու Նախիջևանի համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին: Ինչպես հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում կողմերը քննարկել են հակամարտությունների, այդ թվում սիրիական և ղարաբաղյան, խաղաղ լուծման ընդհանուր մոտեցումները: Ռուսաստանի արտգործնախարարը նաև բարձր է գնահատել, որ Թուրքիան հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ու Թուրքիան անկախ քաղաքականություն են վարում: Ռուսաստան-Թուրքիա ջերմացման վերջին փուլում ԼՂ խնդրին անդրադարձն իհարկե, կարող է հետևանքներ ունենալ: Միայն այն փաստը, որ Անկարան ու Բաքուն հենց Ռուսաստանին են համարում ԼՂ խնդրի կարգավորման հիմնական դերակատար՝ դա արդեն բավարար է, որպեսզի պատկերացնել, թե որոշակի պայմաններում ինչպես կարող է Մոսկվան արձագանքել Անկարայի և Բաքվի սպասելիքներին: Ընդ որում, երբ դեռ Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումը չի նշմարվում՝ Բաքուն արդեն իսկ դրել է հոգեբանորեն հայկական կողմին ճնշելու հիմքերը: Օրեր առաջ Բաքուն հայտարարեց, որ ԼՂ կարգավորման հիմնական նախապայման է համարում «տարածքների ազատագրումը»: «Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և ԼՂ հակամարտության կարգավորումը պետք հիմնվի հենց այս առանցքային սկզբունքների վրա», ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով՝ կարգավորման փուլային տարբերակը, որն առաջակել են Մինսկի խմբի համանախագահները, բոլորին հայտնի է: Մամեդյարովն ընդգծել է, թե Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս նշել են ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: Կարգավորման գործընթացն առաջ տանելու համար Ադրբեջանի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում «առարկայական բանակցությունների» ակտիվացումը գործող ձևաչափի և օրակարգի շրջանակներում: Մամեդյարովը նաև հավելել է, թե ինքն ու իր հայաստանցի պաշտոնակիցը պատրաստ են շարունակել առարկայական բանակցությունները: Հիշեցնենք, որ Բրյուսելում, հուլիսի 11-ին, կայացել էր ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, որը Մամեդյարովը դրական էր գնահատել, նույնիսկ հայտարարել էր, թե Զոհրաբ Մնացականյանն ավելի արհեստավարժ դիվանագետ է, քան Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ռուսաստանը, որպես ղարաբաղյան կարգավորման հիմնական մոդերատոր, չի՞ պատրաստվում արդյոք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել», ՏԱՍՍ գործակալության այս հարցին ի պատասխան, Մամեդյարովը միայն նշել է․ «Ադրբեջանը բաց է երկխոսության համար, սակայն բանակցությունները պետք է առարկայական և պատասխանատու լինեն, որոնց նպատակը արդյունքի հասնելն է»։ Իսկ «արդյունք» ասելով՝ Ադրբեջանի արտգործնախարարը նկատի ունի «ադրբեջանական տարածքների դեօկուպացիան»: «Հենց այդ տարածքները չազատելն է, որ խոչընդոտում է խնդրի կարգավորմանը»,- ասել է Մամեդյարովը, հավելելով՝ վստահ է, որ եթե այդ տարածքների խնդիրը լուծվի, «մնացած բոլոր հարցերը հեշտ կարգավորվող են, տեխնիկական բնույթի, և դրանց շուրջ համաձայնության գալը դյուրին կլինի»: Անկարան, վստահաբար, Բաքվի շահերն առաջ պետք է տանի նաև Մոսկվայի հետ իր հարաբերություններում ջերմացման ֆոնին: Անկարայի ու Բաքվի սպասումների առումով այս փուլում Հայաստանն ու Արցախը կարող են հայտնվել լուրջ բարդություններում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am