«Ես պատրաստ եմ առաջադրվել», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց,որ պատրաստ է առաջադրվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Ըստ Վանեցյանի, պետք է սպասել, երբ պաշտոնապես կհայտարարվի ՀՖՖ նախագահի նոր ընտրությունների մասին և ֆուտբոլային ակումբները կառաջադրեն թեկնածուներին։
«Ֆուտբոլային բարձրագույն լիգայի ինը թիմեր միաձայն առաջարկել ու պաշտպանել են իմ թեկնածությունը և առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին և այդ ժամանակ կարծում եմ, կառաջադրվեմ», - ասաց Վանեցյանը։
Չի՞ խանգարի ՀՖՖ նախագահի աշխատանքը ԱԱԾ տնօրենի աշխատանքին. «Ես չեմ կարծում, թե կխանգարի։ Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքն իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները։ Ես նաև շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու, նաև կարծում եմ՝ ներկայիս իրավիճակում իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»,-պատասխանեց նա:
Նա վստահեցրեց նաև, որ իր ընտրվելու դեպքում պայմանավորված խաղերը բացառվելու են։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը