Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվեց

Մշակվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագիծը,կառավարության հերթական նիստին նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից  ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 միլիոն 666 հազար դրամ և ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, և ընտրությունների օրը նշանակվելու է այն հրապարակվելուց հետո՝ 30-40 օրվա ընթացքումասաց նախարարը: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին, նախարարը դրական պատասխան տվեց: «Իսկ բարոյահոգեբանական առումո՞վ»,-ասաց վարչապետը: Կարծում եմ՝ այո,նշեց Պապիկյանը: «Դուք գիտեք, որ մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են, և հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք՝ այս ընտրությունները պետք է  լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության սկզբունքով»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: «Ես ուզում եմ ընդգծել, որ խնդիրները հստակ են ձևակերպված, ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններին անելիք չունեն և եթե իրենց կարծիքով անելիք ունեն, ապա գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխնատվության: ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա մեր կառավարության պարտավորությունն է»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ այդպես էլ կլինի: Վարչապետը, ամեն դեպքում հայտնի խմբերի շրջանակներին դիմելով, հույս հայտնեց, որ որևէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը, իսկ եթե կտրվի՝ իր ընտրությունն է, ՀՀ օրենքը սահմանում է, թե ինչ պետք է անեն իրավապահ, պետական մարմիններն այդ դեպքում: Այսպիսով՝ ըստ նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է հրաժարականի դիմում: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ ավագանին հրավիրել է ավագանու նիստ, որի ընթացքում ընդունել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշում: 2018 թվականի հուլիսի 16-ին ավագանու նիստ չի կայացել՝ ավագանու անդամների կողմից մասնակցության անհրաժեշտ իրավազորությունը չապահովելու հիմքով: Այդ նիստից ի վեր՝ երկշաբաթյա ընթացքում որևէ խմբակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել: Փաստորեն, առկա է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու հիմքը: Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մշակվել է «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու  և անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am