Ունե՞ք վստահություն.վարչապետը ՝Զոհրապ Մնացականյանին

Կառավարության այսօրվա նիստում արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը տեղեկացրեց,որ 2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին նախապատրաստման և անցկացման համար միջոցառումների իրականացման նպատակով 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ 438 միլիոն 354 հազար դրամ: Միջոցառումների ծրագրերում հստակեցումներ են կատարվել, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում աշխատանքների ավելացումներ, ծախսային վերաբաշխումներ և հավելյալ ծախսեր, որոնց մասին նշվել է դեռ անցած տարի, և բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումների մեջ նույն նպատակի համար նախատեսվել է 400 միլիոն 945 հազար դրամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները և ունե՞ն վստահություն, որ գագաթնաժողովը կանցկացնեն բարձր մակարդակով, և բոլոր կազմակերպչական նրբությունները, առանձնահատկությունները հաշվի են առել: «Ամբողջովին վստահ ենք, որ նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը:Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք ապահովել բովանդակային բավական հագեցած համաժողով, և վստահությունը բավականին բարձր է»,- ասաց նախարարը  և նշեց, որ պատրաստվում են ապահովել ՀՀ-ի կողմից գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս հաստատեց դա և նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շտաբի հետ շաբաթական հանդիպումներ են ունենում: «Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպման առումով մենք ունենալու ենք շատ բարձր մակարդակ, և համոզված եմ, որ բոլոր այն աշխատանքները, որ դրված են շտաբի առաջ, կատարվել են և կատարվելու են ամենաբարձր մակարդակով և ունենալու ենք աննախադեպ մի միջոցառում ՀՀ-ի համար, որտեղ ներկա են լինելու տասնյակ երկրների ներկայացուցիչներ»,- ասաց նա: ՀՀ վարչապետը հետաքրքրվեց նաև ոստիկանության պատրաստվածությամբ, և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ թեև նախադեպ չունեցող միջոցառում է, սակայն ոստիկանությունը պատրաստ է: «Մեր ուժերը և միջոցները պատրաստ են, որ ոստիկանությունն օդանավակայանից սկսած, վերջացրած այն երթուղով, միջավայրերով, քաղաքներով, որտեղ տեղի է ունենալու գագաթնաժողովը, ապահովի հասարակական կարգի անվտանգությունը բարձր մակարդակի վրա»,-ասաց նա: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առումով որևէ խնդիր չկա,  «Պատրաստ ենք, նորմալ կանցնի»,- ասաց նա:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am