Աթոռից, պատից կամ առաստաղից բռնվե՛ք ու կարդացե՛ք... Վահրամ Սահակյան

Վահրամ Սահակյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Լրիվ խայտառակություն է, երբ զոռով բռնում ու միջազգային, ընդունված բառերը թարգմանում են հայերեն, իրենց ասելով, դարձնում են ՀԱՅԵՑԻ։ Դեմ չեմ, հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ մի երկու բառ ստացվել է, ասենք՝ հեռախոս, օդանավ… լավ, ասենք նաեւ՝ կայք։ «Համացանց»-ին էլ ենք համաձայն (ով հնարել է, թող նա էլ գործածի)։ Կարճ բառեր են, հնչում են ի վերջո… Բայց պրեզերվատիվին ասել ԱՊԱՀՈՎԻՉ ԽԵԺԱՊԱՊԱՆԱԿ… ներողություն, դա արդեն լրիվ խեժապահպանակություն է։ Ու նրանք չեն ալարում, նստում են, թարգմանում են ու էնպիսի բառարաններ են ստեղծում, որ կարդացողը կաթվածահար է լինում տեղում։ Աթոռից, պատից կամ առաստաղից բռնվեք ու կարդացեք, որովհետեւ սա բառարան չի, սա термоядерный удар ա… «ակումուլյատոր - ուժկուտակիչ, անեկդոտ - խնդուկ, բադմինտոն - փետրագնդակ, բիգուդի - վարսափաթթուկ, բոյկոտ - նենգադուլ, բուլդոգ - ցլաշուն, դալտոնիզմ - գունակուրություն, դեբյուտ - առաջնելույթ, դելիկատես - նրբախորտիկ, դիզայն - գեղատեսք, դիսոնանս - անհամահունչություն, դեպրեսիա - ընկճախտ, էյֆորիա - բերկրաթմբիր (վայ քո, արա), էքսպրեսիոնիզմ - արտահայտչապաշտություն, իմպրովիզացիա - հանկարծաստեղծում, լեքսիկոն - բառամթերք, կասկադ - սանդղաջրվեժ, միրաժ - օդատեսիլք, նարգիլե - ջրամորճ, պարոդիա - ծաղրանմանակում, սենսացիա - ցնցադեպ… ԵՎ ԱՅԼՆ»: Պատկերացնում ե՞ք, մարդիկ խոսեն էս բառերով… Օրինակ՝ «Եթե պիտի ԲԵՐԿՐԱԹԲԻՐ-ի մեջ ընկած տափակ ԽՆԴՈՒԿ-ներ պատմեք՝ ուրեմն ես ՆԵՆԳԱԴՈՒԼ կանեմ, այսուհետ ոչ միայն ՓԵՏՐԱԳՆԴԱԿ չեմ խաղա ու ՋՐԱՄՈՐՃ չեմ ծխի, այեւ ՑԼԱՇԱՆ-ս բաց կթողնեմ ձեր վրա… Այ, էդ ժամանակ ՑՑՆՑԱԴԵՊ կլինի ու սաղդ կընկնեք ԸՆԿՃԱԽՏ-ի մեջ, որովհետեւ դուք իմ ԲԱՌԱՄԹԵՐՔ-ին ծանոթ եք»։ Ուշադրություն դարձրեք, որ բուլդոգը (ՑԼԱՇՈՒՆՆ, էլի) անգլերենից են թարգմանել՝ bulldog, այսինքն՝ bull - ցուլ, dog - շուն… Դուրս է գալիս, որ մենք անգլիացիների ու ամերիկացիների շունն ենք, որովհետեւ, ասենք ֆրանսիացին հանգիստ գրում է bouledogue, չի թարգմանում որպես bœuf-chien։ Ամեն բան հայացնելու միտումը (ավելի ճիշտ՝ ԲԹԱմիտումը) լեզուն դարձնում է այլանդակ, անճոռնի ու անգործածելի, երիտասարդությանն էլ դարձնում է ազգայնամոլ, դատարկապորտ ու ԼԱՓԱՌՈՇ։ Առողջ մարդը չի ասի, չէ՞ «Արա ախպեր, ամերիկացիներն էշ են ,որովհետեւ իրանք ազգություն չունեն» կամ «Ո՞վ են, ախպեր, էդ դոդ գլուխ ամերիկացիները, ֆուցըն գերմանացիները, իրանք կարա՞ն հայի հետ ոտ գցեն, ոչ պատմություն ունեն, ոչ ազգություն, երբ մենք քրիստոնեություն էինք ընդունել՝ իրանք հլը ծառներից չէին իջել»… Ասա այ ոչխարի արտաթորանք, այ օրանգուտանգի ենթաստամոքսային գեղձ, այ быдло, ախր ոչ մեկին չի հետաքրքրում քո պատմությունը, մշակույթն ու քրիստոնյա լինելը, եթե ԷՍՕՐ քո վրայից անգամ ԿՌԱՀԵԼ չի լինի դրա մասին։ Ու աշխարհում առաջին քրիստոնյա լինելը շատ լավ հասկացվում է սրանց լսած թուրքական մուղամներից, կլկլոցից ու ոռնոցից։ Մենակ իրենց ԳԵՂԱՏԵՍՔ-ն է (դիզայնը) իրենց սազական (գեղատեսք - գեղական տեսք)։ Սովորական, առողջ, բանական մարդը գիտի այս ճշմարտությունները. «Անընդհատ իր անցյալը փորրփող, ժողվուրդը դատապարտված է փտման, նեխման ու մահվան, որովհետեւ չի կարելի անցյալի կղկղանքը պեղել, գտնել ու քսել ապագայի վրա»։ «Փառավոր անցյալից եւ վառ ապագայից խոսող մոծակը պիտանի չէ ներկայի համար»։ «Ազգությամբ հպարտացողը՝ իր ժառանգական հիվանդության համար էլ կհպարտանա»։ Բա։ Ամեն ինչ պիտի լինի հայեցի։ Այ էսպես հայեցի ապրում ենք, հայեցի էփում, հայեցի թափում, հայեցի ուտում, հայեցի հետ տալիս իրար վրա, բայց ամենալավը՝ հայեցի ձեռնաշարժությունն է ստացվում։ ՀԳ Վայ քո, արա, մոռացա հանրությանը զգուշացնեմ, որ «ՑԼԱՇԱՆԸ բաց թողնելուց հետո հացադուլ կանեմ ու էլ երբեք ՆՐԲԱԽՈՐՏԻԿՆԵՐ չեմ ուտի, к чёртовой матери»։


դիտվել է 644 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am