Անահիտ Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն...

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու և կալանավորելու վերաբերյալ: Հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ խնդրելով Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին տեղեկացնել իրենց:

Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 07/08/2018թ-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված արարքի համար /խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով/, նույն օրը Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: 08/08/2018թ-ին դատարանը որոշել է տիկին Ֆարմանյանին կալանավորել: Նշված հանգամանքների մասին Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացված չեն եղել,  չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների, ինչպես նաև դատական նիստին ներկայանալու մասին: Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը գտնվել է ամենամյա արձակուրդում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ իրադարձությունների նման ընթացքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից, իսկ փաստաբանն առձեռն ստացել է դատավարական փաստաթղթերը և կից նյութերը միայն 12/08/2018թ․-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:
Ստացված նյութերից պարզ է դարձել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Ֆարմանյանը, ըստ քննիչի և դատարանի, կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից:  Չբացահայտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ
  • տիկին Ֆարմանյանը մինչև արձակուրդ գնալը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների,
  • չի ունեցել դատավարական որևէ կարգավիճակ,
  • դեռևս 19/07/2018թ․ փաստաբանի միջոցով տեղեկացրել է քննիչին դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին,
  • անձամբ և փաստաբանի միջոցով մի քանի անգամ քննիչին և ոստիկանությանը տեղեկացրել է, որ ծանուցագիր ստանալու դեպքում ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին /առկա են հիմնավորող ապացույցներ/,
  • 30/08/2018թ․ երեկոյան քննիչը հեռախոսով դիմել է փաստաբանին հրավիրելով վերջինիս վստահորդին հաջորդ օրը ներկայանալ իրավապահ մարմիններին, այդ պահին արդեն արձակուդում գտնվող Անահիտ Ֆարմանյանը Հայաստանից մեկնելու ճանապարհին է եղել   և մինչև հաջորդ օրը հնարավոր չի եղել նրան  տեղեկացնել հրավերի մասին,
  • Տիկին Ֆարմանյանի բացակայության և գտնվելու վայրի մասին վաղ առավոտյան փաստաբանը հայտնել է քննիչին՝ նշելով, որ վստահորդը վերադառնալու է 2-3 շաբաթից, սակայն քննիչը չի հայտնել կարգավիճակի փոփոխության կամ ՀՀ շտապ վերադառնալու անհրաժեշտության մասին:
Նշված փաստերի լույսի ներքո անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս  տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին: Նույն պատճառաբանությամբ անհիմն է Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը, որը սեղմ ժամկետում բողոքարկվելու է: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքին /խարդախություն/, ապա  բողոքարկվելու է նաև այդ որոշումը՝ հաշվի առնելով, որ տիկին Ֆարմանյանը ոչ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով: Կարևոր է ընդգծել, որ նշված  իրավիճակում իրավական կոշտ գնահատականի են արժանի նաեւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց գործողությունները, սակայն ներկայում դեռևս անհրաժեշտ չենք համարում դրանց հրապարակումը: Տիկին Ֆարմանյանի նկատմամբ ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հետագա հնարավոր ոչ օրինական գործողությունների համար մեղավոր անձանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու հարցում տիկին Ֆարմանյանին տրամադրելու ենք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն: Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո»:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am