Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ՝ նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մեկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտվել է ձևաչափը: 1997-1998 թվականներից հետո բանակցային ձևաչափն աղճատված է, այսինքն` Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին:

Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես փոխել են իրենց ընդհանուր կառուցվածքը և, եթե մինչև այդ բանակցություններ տեղի են ունեցել ակտիվ երկխոսության ճանապարհով, ապա այսօր ամեն ինչ փոխվել է` անցել են մաքոքային դիվանագիտության, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլյանը: Նա առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երևում է որպես հայ-ադրբեջանական: «Հենց այս պատճառաբանությամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում: Այս ամենը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցույց տալ թե կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտոնապես հաստատված է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլյանը: Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, և համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին անհերքելի է : ԱՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ բանակցություններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերևա, իրենք ցանկանում են իրական կարգավորում, թե խնդիր են դրել հետաձգել հիմնախնդրի կարգավորումը: « Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտն է համարում ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am