Վարչապետի և ՀՅԴ-ի ջրերը մի առվով չեն հոսում

«Ժողովուրդ» թերթը  գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ջրերը տևական ժամանակ է՝ մեկ առվով չեն հոսում, չնայած ՀՅԴ-ն շարունակում է նրա կառավարության մաս կազմել: Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչտրյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Երեկ էլ ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ «ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը. ինքը չի կարող մեզ բռնի և պահի, մենք երբ ուզենանք, կգնանք, ինքը ճիշտ է ասում, բայց մի բան էլ կա. ինքն է մեզ հրավիրել ազգային կառավարության մաս կազմելու, մենք չենք խցկվել այնտեղ, ինքն է մեզ հրավիրել, մենք ընդառաջել ենք իր հրավերին»: Իսկ հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստվում է դուրս գալ կառավարությունից, նա պատասխանել է. «Մենք, ճիշտն ասած, չենք պատրաստվում, ոնց որ չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել: Մենք չէինք պատրաստվում կառավարության մաս կազմել, Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա ենք մենք մաս կազմել ուրիշ բան չասելու համար»:

Համաձայնեք, իսկական ՀՅԴ-ականին վայել կեցվածք է, երբ «դեմ ըլլալով՝ կողմ կբոռան»: ՀՅԴ-ն բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության մոտեցումները չի կիսում, բայց և շարունակում է այդ կառավարության մաս կազմել՝ օգտվելով իշխանության ընձեռած բարիքներից, ձևացնելով թե այդպես մեծ լավություն է անում դիմացինին; Այս գործելաոճը ՀՅԴ-ի դեպքում նորություն չէ՝ նախկինում էլ նրանք պարբերաբար նման զեղումներ ունեցել են՝ այդպես փորձելով քաղաքական առևտրում բարձրացնել իրենց գինը: Իսկ առջևում քաղաքական մեծ առևտուր է սպասվում, արտահերթ ընտրություններ, նոր կառավարության ձևավորում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am