Խորհրդավոր հանդիպում Քոչարյանին ազատ արձակելուց առաջ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ավելի քան երկու շաբաթ կալանքի տակ մնալուց հետո ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին ազատ արձակվեց: Այս հարցով վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշման հրապարակմանը բավական ուշագրավ իրադարձություններ են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումից 5-6 օր առաջ` երեկոյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՔԿ պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը: Եւ նրանք երեքով քննարկել են այս գործի մանրամասները, բայց սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության դրույթի շրջանակներում: Մեր աղբյուրների պնդմամբ` մտավախություն է հնչել, որ մարտի 1-ի գործով հարցաքննվելու եւ կալանավորվելու հերթը հասնելու է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ու եթե նախագահի անձեռնմխելիության սկզբունքի շրջանակներում նրանք Քոչարյանին ազատ արձակելու հարցը չլուծեն, միգուցե կալանավորվի նաեւ Սարգսյանը: Ի դեպ, ժամանակին նույն տրամաբանությամբ էլ ՀՀԿ-ն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես եկան հայտարարություններով. թեեւ նրանք առերեւույթ պաշտպանում էին Քոչարյանին, բայց իրականում փորձում էին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ դառնալու հեռանկարից փրկել Սերժ Սարգսյանին: Վազգեն Ռշտունին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հերքել է այդ հանդիպման մասին լուրը: Իսկ մինչ այդ մեկ արձանագրում. դատավոր Ալեքսանդր Ազարյանը հասցրել է մի քանի հարցազրույց տալ՝ մեկնաբանելով եւ արդարացնելով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը: Միայն թե դատական համակարգում չլսված երեւույթ է, երբ դատավորն իրավական ակտ կայացնելուց հետո հարցազրույցներ է տալիս ու հավելյալ մեկնաբանում իր քայլը: Դատավորների համար նման արգելք կա նաեւ «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր «Նիկոլը 110 մլն է տրամադրել իր 17 մլն դոլարանոց պալատի պահպանության համար»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Կարապետյանի պատասխանն՝ Արամ Սարգսյանին․ «Դուք չե՛ք որոշելու» (video) Իրանի հզոր ԶՈՒ-երը երաշխավորում են, որ պատերազմը կդառնա ճահիճ նրանց համար, ովքեր կորոշեն այն սկսել․ Արաղչի Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է. Տիգրան Քոչարյան Ի՞նչ վիճակ էր Սյունիքում․ Հրեաթուրքական Նախիջևան օպերացիան՝ընդդեմ Հայաստանի և Իրանի. պահեստազորի սպա (video) Իրանը հայտնել է, որ հակառակորդի դիրքերի դեմ գրոհները ավելի մասշտաբային կդառնան Իսրայելը Լիբանանին հարվածելիս կիրառել է ֆոսֆոր պարունակող արկեր. «ՌԻԱ Նովոստի» Վերջին 24 ժամվա ընթացքում իրանամետ ուժերը 27 գործողություն են իրականացրել Իրաքում և նրա սահմաններից դուրս «Ովքե՞ր են Փաշինյանի դիմաց թուղթ դրել․․․ պեռաշկին կուլ չի գնում»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրենք ո՞ւմ են վաճառվել․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ–ականի հայտարարության մասին (video) Պահքը հենց այն ժամանակն է, երբ նյութականը զիջում է հոգևորին, իսկ աղմուկը՝ աղոթքին. Տեր Աբրահամ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը հրավիրվել է դատախազություն ՈՒՂԻՂ․ Շտապ․ Կապանում կրակոցների ձայները ՊՆ-ն հերքեց, քաղաքապետը՝ հաստատեց․ պահեստազորի գնդապետ (video) Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար ներդրեց և Ստեփանակերտում կառուցեց նոր ԲԿ` նորագույն սարքերով հանդերձ Նախիջևանի վրա հարձակման պատճառը Ալիևի կողմից որդեգրած ընդհանուր քաղաքական գիծն է․ Զատուլին Գաղտնի ցուցակ և անվտանգության երաշխիքներ. ո՞վ կղեկավարի Իրանը պատերազմից հետո Ագրարային համալսարանում գործում է այլ օրացույց Իշխանությունները վարչական ռեսուրսն օգտագործում են հոգևորականության դեմ. Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյան Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում․ Տիգրան Աբրահամյան Ազգային անվտանգության գխավոր սպառնալիքը անձամբ դու ես և քո վարչախումբը. Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանին «Այ գլխավոր սպառնալի՛ք, լավ լսիր»․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի ջղաձգումներին (video) Ահազանգ․ բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ «ՉԵ՞Ս ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՆ՝ ՀԵՌԱՑԻՐ». ՆՈՐ «ԿԱՆՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am