Վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթը Հայաստանի քաղաքացիների աջակցությունն է, թեև կուսակցությունը չի մերժում այլ քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:
«Մենք չենք մերժում մնացած քաղաքական ուժերի առաջարկած օգնությունը՝ օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված, բայց մեզ համար առաջնահերթը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ»,- ասաց Կոստանյանը:Հարցին, թե կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ ունեցած քաղաքական անհամաձայնությունների արդյունքում հնարավո՞ր է, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում միայնակ կառավարություն կազմի, Վահան Կոստանյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը