Ավտոբուսային վթար. կան բազմաթիվ զոհեր/տեսաշար/
BBC-ն հայտնում է ,որ Բարսելոնից 150 կմ դեպի հարավ՝ Կատալոնիան Վալենսիայի հետ միացնող մայրուղու վրա վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել և 44-ը վիրավորվել ՝Իսպանիայի հյուսիսարևելյան Ֆրեժինալս բնակավայրի АР-7 մայրուղում,զոհերը կանայք են:
Ավտոբուսում գտնվել է 57 ուղևոր: 43 վիրավորից 30-ը տեղափոխվել են հոսպիտալ, մյուսներն ստացել են թեթև վնասվածքներ: Վարորդը ողջ է մնացել, նրան տեղափոխել են ոստիկանական տեղամաս՝ հարցաքննության նպատակով:
Ավտոբուսի ուղևորները եղել են ուսանողներ, որոնք վերադառնում էին Վալենսիայի հրավառության փառատոնից: Ավտոբուսը հարվածել է արգելապատնեշին, ապա կողաշրջվել է ու բախվել ավտոմեքենայի: Տուժել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները:
Ավտոբուսում եղել է 16 երկրների ուսանող, այդ թվում՝ Ուկրաինայից, Բրիտանիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Նոր Զելանդիայից:
