Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխները պետք է կալանավորվեն

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման պաշտոնական հայտարարությունը. Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումով և վերջինի կողմից քաղաքական վերադարձի հայտի բացահայտ դրսևորումով` քրեաօլիգարխիկ և գաղութային ուժերը համաժողովրդական շարժման հաղթանակից հետո փորձում են կատարել ռեվանշի իրենց առաջին լուրջ քայլերը: Ստեղծված իրավիճակը արդյունք է խնդիրներին բացառապես իրավական լուծումներ տալու մոտեցմանը, մինչդեռ ներկա անցումային փուլը պահանջում է իրավաքաղաքական լուծումներ: Ռեվանշի նկրտումները խեղդելու և ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրագրելու համար անհրաժեշտ է. Ժողովրդի կողմից` գործադիր իշխանության որոշակի ժամկետով արտակարգ լիազորություններով օժտում: Այդ լիազորություններով օժտված, գործադիր իշխանության կողմից` Մինչև արտահերթ ընտրությունների կայացումը` սահմանադրության և օրենսդրության որոշակի հոդվածների առկախում Գործող Ազգային Ժողովի լուծարում: Նախկին իշխանությունների հանցագործ պարագլուխների կալանավորում: Անցումային արդարադատության դատարանի ձևավորում և հանցագործներին դատելու գործընթացի ձեռնարկում: Արտահերթ ընտրությունների կազմակերպում և կայացում: Նշված քայլերը ոչ միայն հակաժողովրդավարական չեն, այլ ժողովրդավարական կարգերի կայացման միակ երաշխիքն են: Բռնատիրության տապալումից մինչև լիարժեք ժողովրդավարական համակարգի ձևավորում և կայացում անխուսափելիորեն առաջանում է անցումային փուլի անհրաժեշտություն, որ ենթադրում է անցումային ժողովրդավարության և դրան զուգակցող անցումային արդարադատության կիրառում: Անցումային ժողովրդավարությունն ու արդարադատությունը ենթադրում են, որ օրվա քաղաքական իշխանությունները, օժտված ժողովրդի կողմից իրենց տրված լիազորությամբ և առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով, առկախում են ուժի մեջ գտնվող սահմանադրության և օրենստրության որոշ հոդվածներ, որոնք տվյալ պայմաններում արգելակում են նույնինքն ժողովրդի գերիշխանության սկզբնային իրավունքը և սահմանադրականության էությունը: Անցումային ժողովրդավարության ու անցումային արդարադատության նպատակն այլ բան չէ, քան` կարճ ժամանակում հաստատել ժողովրդի օտարված գերիշխանությունը և սահմանադրականությունը: Այս փուլում առանցքային խնդիրներին անհրաժեշտ է տալ իրավաքաղաքական լուծումներ: Լուծումները չեն կարող լինել բացառապես իրավական, որովհետև պետական ինստիտուտները դեռևս ձերբազատված չեն նախկին համակարգի արատներից: Ժամանակակից եզրաբանությամբ` դատաիրավական համակարգը կոչված է լինել պետությունն ու հասարակությունը «վիրուսային ծրագրերից ապահովող հակավիրուսային համակարգ»: Մեր դեպքում սակայն, «հակավիրուսային համակարգն» ինքը «գերվարակված է ամենավտանգավոր վիրուսներով»: Լուծումները չեն կարող լինել նաև բացառապես քաղաքական, որովհետև դա կարող է հանգեցնել կամայականության և ամենաթողության: Օգոստոսի 17-ի համաժողովրդական հավաքը պետք է լինի վերև նշված իրավաքաղաքական քայլերին ընթացք տալու գործընթացի սկիզբը: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն Սասնա Ծռեր խմբավորում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am