Հավաքական անվտանգության պայմանագրի քարտուղարությունում Ղազախստանի նախագահությամբ կայացել է կազմակերպության մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը, մշտական խորհուրդը քննարկել է Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նստաշրջանի համատեղ նիստի օրակարգի նախագիծը, որը կկայանա Աստանայում այս տարվա նոյեմբերին: Որոշում է կայացվել շարունակել փաստաթղթերի քննարկումը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի հերթական նիստին:
Քննարկվել է նաև 1992 թվականի մայիսի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագիծը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված կանոնադրության նախագիծը, որն առաջարկել էր հայկական կողմը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Դրանց համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասության ներքո: Վերոնշվածի կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարությունն արձանագրության նախագիծ է մշակել, որը կազմակերպության հիմնական փաստաթղթերի մի շարք հոդվածների փոփոխություն է նախատեսում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական քարտուղարությունը որոշում է կայացրել փաստաթղթերը մեկ փաթեթով ներկայացնել միջպետական համաձայնեցմանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը