Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հայաստանյան հասարակության ուշադրությունը սևեռված է հիմնականում մեր երկրի ներքաղաքական խնդիրներին, արտաքին քաղաքական հարթությունում տեղի է ունեցել մեր շահերին առնչվող մի չափազանց կարևոր դրական իրադարձություն։
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ թալիշաբնակ շրջաններում 1993թ․ հռչակված և Բաքվի բռնապետական վարչակարգի բռնի միջամտության արդյունքում տապալված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահ, ներկայում Հոլանդիայում քաղաքական ապաստան ստացած Ալաքրամ Հումմաթովը այս տարվա հուլիսի 9-ին հրամանագիր է ստորագրել ստեղծելու Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի կառավարություն, իսկ հուլիսի 16-ի հրամանով հաստատել է դրա նախարարների կազմը։
Վտարանդի կառավարության շրջանակներում Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվել է 2017թ․ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևը, որն արդեն սկսել է կառավարության ծրագրի կազմումը։
Ուշագրավ է, որ այդ ծրագրում նախատեսվում է հատուկ շեշտադրել մի շարք ոլորտներում հայ-թալիշական գործակցության կարևորությունը, ինչի կապակցությամբ առանձին անդրադարձ է կատարվել նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության նախագահի հարցազրույցում»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը