Ինչ ունենք պատասխանելու Ռուսաստանին

Երեկ Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացված գագաթաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Հասան Ռոհանին, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին Կասպիցի կարգավիճակի կոնվենցիան: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ փաստաթղթի ստորագրումը համատեղ աշխատանքի լավ օրինակ է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը թույլ կտա ապահովելու սպառազինությունների հավասարակշռություն Կասպից ծովում, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության համար կմիավորի հնգյակի ջանքերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ փաստաթուղթը հիմք կհանդիսանա հետագայում որոշակիացնելու յուրաքանչյուրի չափաբաժինը Կասպից ծովում: Նախագահները նաև երկկողմ հանդիպումներ են ունենում: Նկատենք, որ Կասպիցի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում էին ավելի քան երկու տասնամյակ: Հիմնական տարաձայնությունները էներգետիկ պաշարներով հարուստ ծովային հատվածներում յուրաքանչյուրի սահմանները հստակեցնելն էր: Եվ այսպես, Կասպյան հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի ղեկավարները Ղազախստանի Ակտաու քաղաքում ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը: Փաստաթուղթը տարածաշրջանի համար պատմական է, որի վրա աշխատանքը տևել է երկու տասնամյակ: Փորձագետները հինգ երկրների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրն անվանել են «Կասպից ծովի Սահմանադրություն»: Ստորագրված հռչակագրի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Սա, անկասկած, ապագայի հեռանկարների տեսանկյունի աշխարհաքաղաքական նոր զարգացումների համար հիմք կարող է հանդիսանալ, ինչն էլ իր հերթին կանդրադառնա մեր տարածաշրջանի գործընթացների վրա: Չի կարելի բացառել նաև հնարավոր մարտահրավերները՝ Ադրբեջանի ավելի հանդուգն քաղաքականությունը, էներգակիրների արտահանման հարցում քաղաքական ազդեցությունը այլ երկրների հետ փոխհարաբերություններում՝ այլ հարցերի վրա: Ռուսաստանի և Իրանի հետ նշանակում է, Բաքուն լրացուցիչ գործիչ է ձեռք բերում՝ փոխհարաբերություններում: Ինչպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն է նկատել՝ Կասպիցի կարգավիճակի կոնվենցիայով «Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին` ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց»։ Իհարկե, մի կողմից այս գործընթացն ամրացնում է տարածաշրջանային կայունության արժևորումը, սակայն մյուս կողմից՝ այս երկրներն ավելի ռազմավարական հարցերում նոր համաձայնությունների գալու հնարավորություններ են բացում: Ու այստեղ հարց է ծագում՝ այս ամենին Հայաստանն ինչո՞վ է պատասխանելու, ի՞նչ ունի առաջարկելու: Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am