Աղվան Վարդանյան. P. S.

1. Գրել այս ամենը: Արտագրել Կյանքը: Մոխիր ցանել: Կարդալ մի տաղ Մեծարենցից: Ջրերը ետ տանել: Իջնել վիհը: Ջանալ գտնել բաներ, Որ գրվել են վաթսուն… Ասել` մի տար` Անճանաչիս ընթացք պարտադրել: Շնչավորի օծում: Ինչպե՞ս եղավ: Հայրս: Մայրս: Աշուն: Հոկտեմբերին: Լույսը բխեց քարից: Գառան մայուն, Դաղձ, կուժկոտրուկ, աղը աղամանում Շողաց: Հեռվում երգող իմ բանբերի Գլխին պտղունց-պտղունց ոսկի տեղաց: Գրել այս ամենը: Մտքում: Ջնջել Մնացյալը: Ասել` ամայություն Միջակայքում: Էիր, այս ես հիմա: Դու այդ ինչպե՞ս արիր: Նրա դիմաց Հաշտ ու խաղաղ կենալ: Մեղր ու թույն Քսել կրծքին: Նայել: Դեմքը շրջել: 2. Բլուրներով անցնել: Քարի առնել: Օձին եղբայր ասել, խաշխաշին՝ քույր: Հեյհեյ, Դավիթ կանչել: Եղինջ քաղել: Կարկուտի տակ մնալ: Աղավաղել Պատկերները մերոնց: Ծեսի խորքում Ձմեռ, գարուն, ամառ, աշուն – խառնել: Դու այդ ինչպե՞ս արիր: Ժամանակը Հեղեղատով իջել, դարձել է շեղբ: Կուրծքը պատրաստ պահել: Կաքավ ու լոր Աղեկտուր թռան: Գլոր-գլոր՝ Նարեկացին, սայլը: Ու դու՝ երկփեղկ, Անկարող ես արդեն աղաղակել: Աղբյուրը ջուր տանել: Խրվել մինչև Գոտկատեղը հողում: Բույրից ցնծալ: Մաղախը բաց պահել՝ հաց ու պանիր: Քիչ էլ առաջ գնաս, քեզ կսպանի Աստծո սրտից ծլած հասկը ընծա: Գնալ սակայն: Շնչել: Արտաշնչել: 3. Ազատ անկում: Թուղթը՝ քառակուսի: Ձեռագիրը՝ մանր, վայելչագիր: Անդունդները գնալ: Մնացորդաց Անունը վառ պահել: Կարմիր որդան Կուց-կուց արյուն ապրել: Հռչակագիր Հղել լույսին: Դիպչել չարագույժին: Դու այդ ինչպե՞ս արիր: Եղա՞ր արդյոք Ձայների մեջ վերին: Քեզ ո՞վ պեղեց Դեղին լեղի այսքան հեղեղի մեջ: Վարդը ահա վառման առէջ-առէջ Մոխիր գնաց: Կարմիր լուրեր հեղել, Հուրհրում է վկա Սիամանթոն: Իսկ լանջերը՝ կանաչ: Հացը՝ աղի: Տատասկ ու փուշ քաղել, կրծքին սեղմել Անցյալ կատարյալի: Շնչավորել Մի քանի տաղ, որ է փառավորեն Գոյությունը գուցե, որ է մեղմեն Անվերջնագիր ելքը քո խաղաղիկ: 4. Ինչ սիրուն է հավքը ի վայրէջքի: Ինչ հմուտ է մութը ուրթը պատել Թումանյանի: Բացել ծոցը մահվան, Ծաղիկ, ծիծաղ լցնել աջ ու ահյակ: Ասել՝ մենք չիմացանք բարեպատեհ Օրը, ժամը, պահը, վայրը էջքիդ: Անպարագիծ: Գետը տարավ առո՛ւն: Մենք ո՞ւմ անունը տանք, ո՞վ երկարեց Սիրո, արտասուքի աղեղը ձիգ, Սանձեց, ի ծառս հանեց յուր այրուձին, Թեթև աչքով արեց, նետահարեց, Մեզ հանգուցեց կանայք նշանառու: Արդեն հովերն ընկան: Պաղ ապակին Արտացոլեց ներկան: Հավքը թևեց: Դողէրոցքում ճյուղը անշարժացավ: Դու այդ ինչպե՞ս արիր: Ահագնացավ Ցանկությունը, քաղցը: Վախը տևեց: Բայց զմրուխտ էր մահվան կաղապարին: 5. Տնից դուրս եմ եկել, որ հարուցեմ Փոփոխություն, ցնցում: Ետ չեմ դառնա Անառակի նման: Անմեռ ցորեն – Չեմ շատանա այսու: Անդարձորեն Կդառնանա խոսքը խառը-խառնակ: Օր մը նորեն: Գուցե: Դառնամ գուցե Վարուժանին: Տունը: Ալյուր աղամ: Կանաչ-կարմիր կապեմ: Թագավորի Երգը ասեմ խռով, որ գլխին՝ հող, Ու աներկիր մնաց, սրախողխող: Դու այդ ինչպե՞ս արիր: Ի՞նչն է որից: Անպատասխան, անդարձ, բույս անթաղար: Այս էլ այսպես եղավ: Այլաշխարհից Բարձրանում են ձայներ՝ ցնծա՜, եղո՜ւկ: Իսկ ես հաց եմ բերել՝ մաղախի հաց, Որ գառները կերան: Դռները բաց: Բայց չի գալու: Անմեռ ցորեն՝ հեռու Պատարագից, խոսքից ու նշխարից: 6. Գնալ նախավերջին: Երեք հատիկ Նռան, ահա, քունքին: Աչքերը՝ գոց: Լյառն Արարատ այնտեղ, որ չի տեսել Մանկուց: Բայց ինչ երկիր լուսատեսիլ Վարքագրեց: Շնչեց երգը երգոց, Մինչդեռ մաղձ էր ու թույն դառնապատիր: Բլուրները նույնն են՝ կանաչ-արթուն Եվ անթերի գծեր: Զանգակազարկ՝ Ընկել քամու բերան: Հողմածաղիկ Լինել: Տերյան կանչել մթնշաղին: Քո հազարին գնալ, խրվել ազատ Տարածության կուրծքը: Ոսկե հատում: Դու այդ ինչպե՞ս արիր, երբ չի արվում Ոչինչ արդեն վաղուց: Միայն ներկա, Միայն ապավինած, ինչ չի գալու: Մասուր պոկիր խաղաղ: Մինչև գարուն Մեկնիր բաղձանքներիդ ճյուղը երկար: Ցնցվիր, ինչպես ծառն է թափահարվում: 7. Դու այդ ինչպե՞ս արիր: Անցնել նորեն Մի մանկություն տարածք: Մնալ սթափ: Պատահարից խոսքը տարանջատել, Կյանքի կապանքներից մահն արձակել Ու ընդառաջ գնալ: Ինքնավստահ Հիշողության հոսքը կարգավորել: Մնացյալը: Էիր, է ես հիմա: Քայլ ես վերջնակետից դառնալու տուն՝ Լանջով, ուրցերի մեջ, քչքչոցից Ջրի կաթվածահար, խայթված օձի Նման գալարվելով: Քարը արտում Քունն է հսկում հասկի: Վարք անիմաց: Բոլորեքյան Չարենց: Բառեր գրել, Շնչավորել վերջին լուսաբացի Մեղուն ու թռչունը: Ճառագել ձայն Զվարթ: Երկինք նայել: Կես-կիսաձայն՝ Դեռ մնում եմ – ասել – ջուր ու հացիդ, Դեռ մնում եմ, որ ինձ արտագրես: 14-21.07.2018

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am