Փաշինյանի ստեղծած երկու լուրջ խնդիրները

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Այս տեղեկությունները հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը»,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հաղորդագրությունում: Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։ Պարոն Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։ Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։ Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը հայ-ռուսական հարաբերություններում վերջին թոհուբոհից հետո բարձրացրել է ՌԴ-ից սպառազինության կատարման ժամկետների հարցը, ինչը ռուսական մամուլում կասկածի տակ էին դրել, որն էլ հերքվել էր: Պարզ է, որ մյուս խնդրահարույց հարցը կվերաբերվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, մի խնդիր, որը Ռուսաստանը բավական ցավոտ ընդունեց, եթե չասենք՝ համարեց հարված թիկունքից: Հետաքրքրական է, որ երեկ մինչ Հայաստանի Պնախարարը Ռուսաստանում էր՝ Նազարբաևն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը: Պարզվում է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը: Ըստ «ՏԱՍՍ»-ի՝ Նազարբաևն ասել է. «Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկվեն, սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար խնդրահարույց է դարձել»: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ավելի լայն հարաբերություններին, այստեղ շատ մեծ օրակարգ, մեծ ծրագրեր կան: Կան նաև խնդրահարույց բնույթի խնդիրներ, ինչպիսիք են նրանք, որոնց մասին դուք այժմ հիշատակեցիք»,- իր հերթին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսպիսով, Խաչատուրովի խնդրով՝ ՀԱՊԿ-ում խմորումների ծավալման հոտ է գալիս: Անկասկած Հայաստանն իր ներկայացուցիչը կառաջարկի, բայց արդյո՞ք ՀԱՊԿ-ականները կընդունե՞ն: Վերջին իրադարձություններից հետո՝ հազիվ թե: Նշանակում է Երևանը երկու բարդ խնդրի առջև կկանգնի. մի կողմից նա հարված հասցրեց ՀԱՊԿ-ին, մյուս կողմից՝ կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Թամար Բագրատունի

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am