«Հրեշային», դաժան պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ: Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան: Ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է իր անունը չբացահայտելու պայմանով, ասել է, որ Ռուսաստանին 90 օր ժամկետ է տրվելու՝ հատուկ պահանջներ կատարելու համար, ներառյալ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մասնագետներին թույլատրելը Ռուսաստանի տարածքում ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ այնտեղ քիմիական և կենսաբանական զենք չկա: Եթե Մոսկվան չկատարի պահանջները, պատժամիջոցների երկրորդ փուլով հնարավոր է՝ նվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, ավելի սահմանափակվեն արտահանուման ու ներմուծման ծավալները, արգելվեն ռուսական պետական «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքները Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը նոր պատժամիջոցները համարել է «հրեշային», պնդելով որ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Օգոստոսի 8-ի երեկոյան ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում նշված է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Լոնդոնն իրենց մեղադրածները հիմնավորող ապացույցներ չեն ներկայացնում: «Մեր ճշտող հարցերին ի պատասխան, ամերիկյան կողմը, վկայակոչելով գաղտնիությունը, հրաժարվել է պարզաբանումներ տալ, միաժամանակ հայտարարելով, թե ԱՄՆ-ն բավականչափ տվյալներ ունի, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը մեղավոր է»,- նշված է ՌԴ-ի դեսպանատան Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում: Բրիտանիայի արտգործնախարարությունը, մինչդեռ, ողջունել է Սկրիպալների թունավորման գործով Ռուսաստանի հանդեպ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե բացարձակապես անընդունելի են համարում նոր սահմանափակումները: Պեսկովը պնդել է, որ Ռուսաստանն առնչություն չի ունեցել Սկրիպալների թունավորմանը. «Մենք ևս մեկ անգամ ամենավճռական կերպով հերքում ենք ցանկացած մեղադրանք՝ Սոլսբերում տեղի ունեցածին Ռուսաստանի հնարավոր առնչության վերաբերյալ: Այդ մասին չի կարող խոսք լինել»: Հիշեցնենք, որ մարտի 4-ին Բրիտանիայի Սոլսբերի փոքր քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան: Երկարատև բուժումից հետո նրանց կյանքը հաջողվեց փրկել: Բրիտանացի փորձագետները եզրակացրին, որ նրանց դեմ օգտագործվել է «Նովիչոկ» կոչվող քիմիական ուժեղ թույնը: Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալների թունավորման հետևում կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան շարունակաբար հերքում է բոլոր մեղադրանքները: ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է, համարում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Եթե հաջորդ քայլերով ինչ-որ կերպ արգելքներ դրվեն բանկերի գործունեության, այս կամ այն արտարժույթի օգտագործման վրա, ապա դա կարելի է ուղիղ կերպ անվանել՝ դա տնտեսական պատերազմի հայտարարություն է, և այդ պատերազմին անհրաժեշտ է արձագանքել քաղաքական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ մեթոդներով, և մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա», - ասել է նա: Անդրադառնալով ներկայումս գործող պատժամիջոցներին՝ Մեդվեդևը նշել է, որ դրանք ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի միջազգային ասպարեզի հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանը դուրս մղվի: Այժմ, Մոսկվան հայտարարում է, որ պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ նոր պատժամիջոցների հետ կապված, որոնք պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է Սկրիպալներին թունավորելու համար և որոնք Մոսկվան խիստ անընդունելի է համարում։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է նախապատրաստում Միացյալ Նահանգների «այդ ոչ բարեկամական գործողության» կապակցությամբ, չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նոր սահմանափակումները, որոնք շարունակում ենք ապօրինի համարել, Սոլսբերիի գործի հետ կապելը», - իր հերթին, հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am