ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «չգիտի»՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադի՞ր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, թե՞՝ ոչ, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Նշելով, որ վերադարձի դեպքում ՀՅԴ-ն Քոչարյանի հետ համագործակցելու ոչ որոշում ունի, ոչ էլ օրակարգ՝ Մարգարյանն այնուամենայնիվ ասաց՝ ՀՅԴ բոլոր ուժերի հետ էլ պատրաստ է համագործակցել։ «Ազատություն». – Խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ՀՅԴ-ն մտադի՞ր է համագործակցել Քոչարյանի հետ: Մարգարյան. – Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։ «Ազատություն». – Այդ թվում Քոչարյանի՞։ Մարգարյան. – Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ։ «Ազատություն». – Փաստորեն Դուք չեք բացառո՞ւմ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը և մտադի՞ր եք համագործակցել։ Մարգարյան. – Ինչո՞ւ պետք է բացառեմ։ Ես ո՛չ մտադիր եմ, ո՛չ բացառում եմ։ «Ազատություն». – Եղե՞լ է նման առաջարկ։ Մարգարյան. – Ոչ։ «Ազատություն». – Իսկ Դուք սպասո՞ւմ եք, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն։ Մարգարյան. – Իր անելիքն է, ես իսկապես չգիտեմ։ «Ազատություն». – Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։ Մարգարյան. – Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների մասին սեփական դատողություն չունեմ, ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով, և այդ 8-10 զոհերը, անկախ, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտի վզին էլ է փաթաթված։ Դա այդպես պետք է նայել, կարևոր չի, թե ով է կրակել, կարևորը, թե երևույթը ով է ստեղծել։ Ո՞վ ստեղծեց այդ երևույթը։ Բոլորը միասին ստեղծեցին։ Մենք այն ժամանակ էլ զգուշացրել էինք՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որ էս ճանապարհով մի գնցեք, սա վտանգավոր է, մեզ չեն լսել։ Մենք դեմ ենք եղել դրան և մտահոգ ենք եղել, կեցված ենք ունեցել և կեցվածքն էլ արտահայտել ենք, կեցվածքի համար էլ ճիգ ենք թափել, փորձել ենք որ մեղմենք, չենք հաջողել։ Եթե մենք դա տեսնում էինք, իրենք էլ էին տեսնում, իրենք գիտակցաբար էին գնում դրան և գնացին ու ստացան էն, ինչ ստացան։ Ես ասում եմ ամենամեծ փաստը, որ 2008 թվականը դաս է եղել, որ 2018-ի էլ բարիկադներ չսարքեցինք, մահակներ չսարքեցինք, այլ ասեցինք՝ ձեռքերս վեր, «Ձեռքերս վեր» շարժում ստեղծեցինք, ասացինք մենք բռնությամբ չենք պատասխանելու և իշխանությունը չկարողացավ ուրիշ բան անել, բացի հանձնվել։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am