SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արարատի մարզում օրերս արտակարգ դեպք է բացահայտվել տեղի ոստիկանների կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 29-ամյա Նունե Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ բաժանորդը տևական ժամանակ իր հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ է ուղարկում, որոնցով անհայտ բաժանորդը թե իր, թե իր ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ է գրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում մարզի ոստիկանություն են հրավիրել ահազանգող Նունե Խ.-ին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված հեռախոսահամարից ինքն է պարբերաբար հաղորդագրություններ ուղարկել ամուսնուն և ընտանիքի անդամներին, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ընտանիքի անդամներից կատարել է խոշոր չափի գումարային շորթումներ:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը