«Ռոբերտ Քոչարյանը գալիս է, ավելին՝ նա արդեն եկել է մեծ քաղաքականություն». Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարեկամներ, Ռոբերտ Քոչարյանը գալիս է, ավելին՝ նա արդեն եկել է: Եկել է մեծ քաղաքականություն, և հասարակության ուշադրությունը հասկանալի պատճառներով ծայրահեղ կերպով սևեռված է նրա անձի շուրջը կատարվող իրադարձությունների վրա: Ռ. Քոչարյանն ի՞նքը եկավ, թե նրա դեմ ուղղված մեղադրանքը ստիպեց նրան մտնել մեծ խաղի մեջ: Նրա՝ քաղաքական դաշտ գալու մասին հասարակությունը ոչ մի տեղեկություն չուներ, հետևաբար՝ կարող ենք հակվել երկրորդ տարբերակին: Բայց՝ մեկ բայց: Միգուցե Ն. Փաշինյանին հայտնի էր ինչ-որ գաղտնի մի տեղեկություն, մեծ քաղաքականություն վերադառնալու ուղղությամբ Քոչարյանի կողմից ծրագրված և հույժ գաղտնի պահվող գործողությունների պլան. և՛ այո, կարող էր լինել նման բան, և՛՝ ոչ: Եթե կար նման պլան և դրա մասին հատուկ ծառայությունները զեկուցել էին վարչապետին՝ ապա մարտի մեկի գործը վերաբացելով Ն. Փաշինյանը ձգտեց չեզոքացնել նաև այդ պլանը: Եթե չկար նման պլան, և Քոչարյանը պատրաստվում էր վայելել իր ծերությունը, ապա Ն. Փաշինյանի կողմից մարտի 1-ի վերաբացումը հենց ժամանակավոր կառավարության այս փխրուն շրջանում, մեղմ ասած, կոպիտ սխալ էր: Ինչու՞: Այն, որ ինչպես մարտի 1-ի ողբերգության, այնպես էլ նախորդ շրջանում տեղի ունեցած բոլոր ապօրինությունների մեղավորները պետք է պատժվեն՝ դրանում ոչ-ոք երկրորդ կարծիք չի կարող ունենալ: Այդուհանդերձ, քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողին էլ կարիք չկա բացատրելու, որ բնության մեջ չի կարող լինել իշխանություն առանց ընդդիմության: ՀՀ-ում այսօր բացառիկ իրավիճակ է, որի քաղաքական քարտեզի վրա գրված է՝ «պահանջվում է ընդդիմության առաջնորդ»: Բնականաբար՝ այս պատմական իրադրության մասին հազիվ թե տեղյակ չլիներ Ռ. Քոչարյանը: Նման իրադրության առկայության պայմաններում դատավարական գործընթացների մեջ ներքաշել նյութական և միջազգային հսկայածավալ ռեսուրսներ տիրապետող, քաղաքական խորը հաշվարկների ընդունակ ֆիգուրի՝ առնվազն նշանակում է նրան զոռով բերել քաղաքական պայքարի դաշտ և պատվով կարգել արագ կոնսոլիդացվող ընդդիմադիր զանգվածների առաջնորդ, ինչը և տեղի է ունենում այս օրերին: Հիմա հարց: Իսկ ե՞րբ էր պետք նրան մեղադրանք առաջադրել կամ վերաբացել մարտի մեկը: Դա կարող էր արվել ընդամենը 1 տարի անց, այսինքն այն ժամանակ, երբ տեղի կունենային խորհրդարանական ընտրությունները, երբ Ն. Փաշինյանի թիմը վերջնականորեն կամրապնդեր իր իշխանությունը, ամենակարևորը՝ ձևավորված կլիներ ընդդիմությունը, հայտնի կլիներ ընդդիմության առաջնորդ(ներ)ը, և Քոչարյանի համար շատ դժվար, գրեթե անհնար կլիներ մուտք գործել այդպիսի ներկապնակ ունեցող քաղաքական դաշտ: Նման պայմաններում կարելի էր ամենայն արդյունավետությամբ իրականացնել քննություն և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր մեղավորներին: Կարծում ենք այդ մեկ տարվա մեջ Ռ. Քոչարյանը դժվար թե մահանար կամ ձեռնարկեր այնպիսի միջոցներ, որոնց պայմաններում կկոծկվեին իր բոլոր հանցանքների հետքերը: Անցած տասը տարին, կարծում ենք, բավական էր դրա համար: Մի փոքր հետ գնալով և խոսելով առաջին տարբերակի, այն է՝ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն գալու գաղտնի պլանների առկայության և դրանց դեմ Փաշինյանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ նշենք, որ անգամ այդ պայմաններում խիստ վաղ էր Քոչարյանին ներքաշելը դատավարությունների մեջ: Պետք էր յոթը չափել և կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս մինիմալի կհասցնեին Քոչարյանի մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին: Գաղտնիք չէ, որ մեղադրանք առաջադրելը ամենաշքեղ տարբերակներից մեկն էր Քոչարյանի համար՝ ենթադրյալ պլանն իրագործելու համար (միգուցե դրա համա՞ր եկավ հանրապետություն և արագորեն ներկայացավ քննության): Ի՞նչ ունենք հիմա: Ունենք Ռ. Քոչարյան, որին ուղղակի լեռներից բռնեցինք, մտցրեցինք անորակ վանդակը, որից արագորեն դուրս պրծնելով՝ վերջինս կատաղի կերպով հարձակվել է իրեն չեզոքացնել փորձող իշխանությունների վրա: Ավելին, Քոչարյանն իր այժմյան կարգավիճակով գերի է և անգամ ամենաբարի կամքի առկայության պարագայում չի կարող կատաղի հարձակումներ չգործել: Մյուս կողմից՝ իր գործողությունների գերին է նաև Ն. Փաշինյանը, ով այս պայմաններում չի կարող չձեռնարկել Քոչարյանին մինչև վերջ չեզոքացնելու մեխանզիմներ: Ստեղծվել է մի վիճակ, որի պայմաններում մեկի ապրելը մյուսի մահն է խորհրդանշում: Մյուս կողմից ունենք քաղաքական մեծ փորձառություն ունեցող, ընդդիմադիր հատվածը արագորեն կոնսոլիդացնելու ընդունակ նոր, ահռելի ռեսուրսների տեր առաջնորդ, որի քաղաքական ժանիքները լրջորեն վտանգելու են Փաշինյանի՝ հիմնականում անփորձ երիտասարդներով համալրված կառավարությունը: Առաջիկա զարգացումների մասին խոսելիս՝ պետք է քննարկել երկու տարբերակ. Ա տարբերակի համաձայն, եթե Քոչարյանը կալանքից ազատվել է զուտ դատավարական գործընթացների արդյունքում (այստեղ էական չէ՝ դատավորը գործել է օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հողի վրա), ապա Փաշինյանը նրան նորից կկալանավորի (նա այլ ելք չունի պարզապես): Բայց անգամ այս պարագայում Քոչարյանից ազատվելու մասին հույսեր փայփայելը միամտություն կլինի: Չենք համաձայնվի այն մարդկանց հետ, ովքեր մեզ կմեղադրեն Քոչարյանի հնարավորությունները գերագնահատելու մեջ: Մենք արդեն վերևում նշեցինք այն նպաստավոր պայմանները, որոնք անգամ Քոչարյանի հնարավորությունների խիստ սահմանափակման պարագայում վերջինիս տալիս են գործելու լայն հնարավորություններ: Բ. տարբերակը. Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել արտաքին ուժերի ճնշման կամ նրանց հետ որոշ պայմանավորվածությունների արդյունքում: Բնականաբար՝ այդ ուժը ՌԴ-ն է: Այս պարագայում ևս սպասվում են ներհայաստանյան թեժ գործողություններ, որոնք արդեն բացահայտ կերպով կստանան արտաքին երանգներ: Փաստենք, որ այս տարբերակն իր հեռահար վտանգներով ոչ պակաս կործանարար հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, և ՀՀ-ն կարող է հաստատորեն բռնել Ուկրաինայի և Վրաստանի փոթորկուն ուղին: Ամփոփելով՝ փաստենք, որ ՀՀ-ին սպասվում են ծանր օրեր»:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am