Լարվածություն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում. Թուրքիան պատասխանում է

Թուրքիան բարձրացրել է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ ի պատասխան ԱՄՆ-ում թուրքական մետաղի նկատմամբ սահմանափակումների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայը: Ինչպես նշվում է՝ լրացուցիչ մաքսատուրքեր են դրվել ամերիկյան մարդատար ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրանքի վրա: