Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը գրեթե պատրաստ է։ Բարեփոխումների կառավարական հանձնաժողովը վերջին աշխատանքներն է կատարում, եւ մոտ օրերս այն արդեն կհրապարակվի, կներկայացվի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի դատին։ Հայեցակարգը պատրաստելուց հետո հանձնաժողովը կանցնի արդեն բուն նախագծի պատրաստման աշխատանքներին։ Հանձնաժողովի ԿԸՀ-ական անդամ Նունե Հովհաննիսյանն ասաց, որ իրենք վերջացրել են նախագծի հայեցակարգի վերաբերյալ իրենց աշխատանքները։ «Երեկ հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային փոստով ներկայացվել են քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխությունների առաջարկները։ Կառավարական հանձնաժողովն ունի եւս երեք ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը քրեականն է։ Նրանց առաջարկներն ենք ստացել, որոնք դրվել են շրջանառության մեջ»,- ասաց Նունե Հովհաննիսյանը։ Հայեցակարգում, ըստ Հովհաննիսյանի, ընդգրկվել են խորհրդարանական ուժերի կողմից ներկայացված այն առաջարկները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, եւ այն հարցերը, որոնց շուրջ կառավարությունն ունի արդեն իր ինքնուրույն տեսակետը։ Կառավարության ձեւավորած Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք միաժամանակ արագացրել են աշխատանքները քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխությունների մասով։ Այսինքն՝ այն, ինչի մասին վերեւում նշեց Նունե Հովհաննիսյանը։ Դրա նպատակը, ըստ Իոաննիսյանի, այն է, որ ուզում են այդ փոփոխությունները հասցնել մինչեւ սեպտեմբերի սկիզբ, ԱԺ առաջիկա նստաշրջանում ընդունել, որպեսզի կիրառեն Երեւանի ավագանու ընտրություններում։ Իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am