«Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն էլ ավելի է մեծացել». Ֆելգենգաուեր

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.ժամի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում:
Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, և հնարավոր է՝ ադրբեջանցիներն ունեն կորուստ: Ուշագրավ է, որ սա տեղի է ունեցել Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հանդիպումից հետո: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկերոջն էր ներկայացրել արցախաադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։
Իսկ օրերս Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ «Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- նշել էր Փաշինյանը։
Խոսելով տեսակետներից, թե ռուսական կողմի համաձայնությամբ է Հայաստանը պատժիչ գործողություն իրականացրել ադրբեջանական ուղղությամբ` Ֆելգենգաուերն ասաց, որ դա թյուր կարծիք է: Նա նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգն է՛լ ավելի է մեծացել մի շարք գործոնների հետևանքով, հնարավոր պատերազմի հետևանքները և սփռումը բավական մեծ է լինելու, ուստի հայկական կողմն իր գործողությունն է իրականացրել և մարտավարություն փոխել, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարն էր նշել վերջերս:
«Չեմ կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի այդ դիրքորոշումը, քանի որ ուժերը համարյա թե հավասար են, որոշ փոքր առավելություններով ռազմական առանձին ոլորտներում»,- ասաց նա:  Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ նրա, պատերազմի վերսկսման հարցում հստակ է` հակամարտության լուծման ռազմական եղանակ չկա: Ռազմական վերլուծաբանի խոսքով՝ տարբեր եղանակներով է Ռուսաստանն անդրադառնում այս խնդրին սովորաբար, այդ թվում՝ հայտարարություններ Լավրովի և Զախարովայի կողմից հաճախակի ռեժիմով:
«Սրան զուգահեռ՝ ներկայումս կա որոշակի դժվարություն Հայաստանի իշխանությունների հետ, Ռուսաստանը դեռ փորձում է հասկանալ, թե որ ուղղությամբ են շարժվում ՀՀ իշխանությունները: Օրերս իմ այլ անդրադարձերից մեկում ևս պնդեցի, որ ՆԱՏՕ-ի տեղաշարժը դեպի այս տարածաշրջան լուրջ խնդիր է ՌԴ իշխանությունների համար, քանի որ Ռուսաստանն այստեղ ունի ազդեցություն, և այս տարածաշրջանի շարժը դեպի ՆԱՏՕ չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար: Այդ առիթով մի քանի օր առաջ ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արտահայտվեց՝ նշելով, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, սա կարող է մեծ կոնֆլիկտ առաջացնել՝ է՛լ ավելի սրելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:
Բնականաբար, ակնարկ կար նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, գործընկերն է ՀԱՊԿ-ում, և Հայաստանի ցանկացած քայլ ավելի լուրջ է ընկալվում: Սակայն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ռուսաստանը հստակ է` պատերազմ չի կարելի թույլ տալ, Ռուսաստանին անհրաժեշտ է ազդեցության պահպանում: Հայաստանի զինված ուժերն անհրաժեշտության դեպքում իրենց գործողությունն իրականացնում են:
Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ կողմ իր քայլերը չէր համաձայնեցրել Ռուսաստանի հետ, այնպես որ՝ կարծիքները շատ կարող են լինել, չեմ բացառում` որոշ դեպքերում համընկնեն, բայց ընդհանուր առմամբ սա կողմերի ստեղծած դինամիկան է, կողմերն են իրականացնում իրենց քայլերը, որի պատճառով մեծ է պատերազմի վերսկսման վտանգը: Մեծ զինտեխնիկա կա կուտակված շփման գծում»,- ասաց Ֆելգենգաուերը:
Նա նշեց, որ միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից:
«Եթե կողմերը ցանկանան բանակցել, նրանք չեն սրի իրավիճակը շփման գծում, չեն անի նման հայտարարություններ: Սա միանշանակ է: Կողմերին ձեռնտու չէ նաև պատերազմը»,- նկատեց Ֆելգենգաուերը:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am