Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք: Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ և կրակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից: Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով 1991թ. փետրվարի 2-ին քրեական գործով վարույթը կասեցվել է: 2018 թվականի օգոստոսի 1-ին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Այսպես՝ նախնական քննությամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու ընկեր դեպքի օրը գնացել են Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի վերևի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, և հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետև վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։ Նախաքննությունը շարունակվում է

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am