Խոշոր ավտովթար Երևանում՝«Բելաջիո» ռեստորանի մոտ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Daewoo մակնիշի 890 OP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներից մեկին վթարի վայրից մինչև հիվանդանոց՝ մոտ 800 մետր պատգարակով տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաներ՝ Նորայր Հովակիմյանը, Մամիկոն Ծառուկյանը, Արտյոմ Գևորգյանն ու Լևոն Ղահրամանյանը, քանի որ առաջացել էր խցանում, և Շտապօգնության մեքենան ուշանում էր։ Մյուս վիրավորին հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու այդ պահին նշված վայրով անցնող խաղաղապահ զորքերի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետքաննչկան բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետքաննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Փրակարարները հրամանատար Ավետիս Գեղամյանի գլխավորությամբ դարձի բերեցին ավտոմեքենան և այն հետաքննիչի հանձարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Ճանապարհային ոստիկանությանը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկը գտնվում է միջին ծանրության, մյուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am