Երեկ, օգոստոսի13-ին հայ մարդուն ոչ հարիր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան փողովի 58 հասցեում գործող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վարչական շենքի հարևանությամբ գտնվող «Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից գողություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը հիվանդանոցում բուժվող Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա հաշմանդամ զինվորի դրամապանակից գողացել է 120 հազար դրամ։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շենքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ստահակին, ով հաշմանդամ զինվորի գումարը հափշտակելուց հետո Սասնա էպոսի բոզ նապաստակի նման դիմել է փախուստի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը