Ռուս-թուրքական սիրո նոր նրբերանգները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Անկարա, որտեղ այսօր բանակցություններ կանցկացնի իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ և ելույթ կունենա Թուրքիայի դեսպանների և միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նախարարներն ի թիվս այլ հարցերի կքննարկեն համագործակցությունը Սիրիայում և տնտեսական կապերի զարգացումը, ինչը հատուկ կարևորություն է ձեռք բերում Վաշինգտոնի և Անկարայի միջև բորբոքվող առևտրական պատերազմի ֆոնին: Նախատեսվում է նաև տարածաշրջանային խնդիրների քննարկում: Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը, երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Մենք շարունակում ենք Ռուսաստանի հետ մեր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը: Մեր քաղաքականությունը բաց է և թափանցիկ: Այն նպաստում է ընդհանուր շահերի պաշտպանությանը և երկու երկրների համար դրական արդյունքների ձեռքբերմանը: Այդ վստահելի քաղաքականության շրջանակներում մենք Ռուսաստանի հետ հանգիստ քննարկում ենք մեր տարաձայնությունները», նշել է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դեսպանների խորհրդաժողովում: Լավրովի այցից առաջ Կրեմլը մեկնաբանեց Ռուսաստանի հետ ազգային արժույթով առևտուր անելու վերաբերյալ Անկարայի առաջարկը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերների հետ ազգային արժույթով առևտրին անցնելու Անկարայի պատրաստակամության մասին Էրդողանի հայտարարությանը: «Փոխադարձ առևտրային գործառնություններում ազգային արժույթի օգտագործման թեման մի թեմա է, որը երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանը հետևողականորեն բարձրացնում է: Պուտինը բազմիցս խոսել է նման հնարավորության մասին, առավել ևս, նպատակահարմարության մասին »,- ասել է Կրեմլի մամլո քարտուղարը: Պեսկովը հավելել է, որ Թուրքիայի հետ ազգային արժույթով առևտրաշրջանառությանն անցնելը «այն է, ինչ մենք ձգտում ենք մեր երկկողմ հարաբերություններում»: Այսպես, Մոսկվան՝ Անկարայի համար բարդ իրավիճակում արձանագրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հարցն ակտուալ է: Ավելին, Կրեմլի հաղորդմամբ՝ ռուսական կողմը վաղուց արդեն բարձրացրել է այս հարցը տարբեր մակարդակներում, այդ թվում նաև՝ բարձրագույն: Նկատենք, որ չնայած Թուրքիայի Կենտրոնական բանկի ջանքերին՝ լիրան շարունակում է ընկնել: AP-ի տվյալներով՝ օգոստոսի 13-ին լիրան ընկել է ևս 7 տոկոսով, քանի որ թուրքական Կենտրոնական բանկի միջոցառումները չի հաջողվել վերականգնել ներդրողների վստահությունը: Անորոշությունը ցնցել է համաշխարհային ֆոնդային շուկաները և զարգացող տնտեսություններով այլ երկրների արժույթների կտրուկ անկում է առաջացրել, ինչպիսիք են Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը, մտավախությունների ֆոնին, որ ֆինանսական խնդիրները կարող են տարածվել: «Թուրքիան բախվել է տնտեսական պաշարման հետ»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «մեջքից հարված են հասցրել» երկրին՝ չնայած, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Նա նաև բացառել է տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել տնտեսական աճը: Սակայն անկախ վերլուծաբաններն նշում են, որ արտարժույթի կայունացման համար շտապ ավելի բարձր տոկոսադրույքներ են անհրաժեշտ, և Էրդողանի կոշտ գիծը պատճառներից մեկն է, որը մտահոգում է ներդրողներին: Հավելենք, որ տարեսկզբից թուրքական լիրան արժեզրկվել է մոտ 50 տոկոսով, սակայն իրավիճակը կտրուկ վատթարացել էր Անկարայի և Վաշինգթոնի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին՝ կապված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ում դատում են լրտեսության և ահաբեկչությանն օժանդակելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը պնդում է, որ նա անմեղ է և պահանջում է անհապաղ ազատել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: Անցյալ շաբաթ թուրքական պատվիրակությունը Վաշինգտոն էր այցելել՝ տարաձայնությունները հարթելու հույս փայփայելով, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել: Ավելին՝ թուրքերի այցելությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքը բարձրացրեց 20 և 50 տոկոսով: Թուրքիայի ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայրաքը, որը Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ օգոստոսի 13-ից ուժի մեջ է մտնում թուրքական լիրայի փրկության գործողությունների ծրագիրը, որը ռեկորդային անում է ապրում Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ոչ ոք շահագրգռված չէ Թուրքիայի ապակայունացմամբ, վստահեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիայի տնտեսությունը զարգանա, ոչ ոք ապակայունացմամբ շահագրգռված չէ, ասել նա միաժամանակ հավելելով, որ Անկարան պետք է ապահովի իր Կենտրոնական բանկի անկախությունը: Այսպես, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման նոր միտումներ են ի հայտ գալիս՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի տնտեսական անկման ֆոնին: Սպասենք ռուս-թուրքական սիրո հետևանքով՝ նոր զարգացումների... Մետաքսյա Շալունց

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am